Էջ:Գավառական ողբերգություն 15.jpg

Այս էջը հաստատված է

այս անգամ կես հեգնանքով և ավելացրեց,— անկաճ մի՛ կախեր, քեֆ ըրե, ի՛նչ կուզեն ըսեն։

— Մարգար աղա՛, քըզի բան մի ըսի՞մ,— հարցրեց Հաջի աղան։

— Մեկ ըլ ըսե՛, երկուք ըլ ըսե՛։

— Չէ՛, միակ մեկ բան։

— Ըսե՛։

— Լեզվիդ տակն ի՞նչ կա։

— Ի՞նչ տըլլի, ջանըմ։

— Չէ՛, բան մի կա։

Մարգար աղան երդում արավ, որ լեզվի տակ ոչինչ կա։

— Սրտի՞դ մեջ ինչ կա, սրտի՛դ մեջ։

— Սրտիս մեջ ըլ բան չկա, Հաջի աղա։

Մարգար աղան նշմարեց, որ Հաջի աղան ապշահար դուրս է նայում։ Ինքն էլ նայեց։ Մի քանի հոգի, ֆեսները լկտիորեն ճակատների վրա իջեցրած, աչքերը կկոցած, նայում էին Հաջի աղային։ Բավական նայելուց հետո հեռացան, ինչ֊որ իրար հետ փսփսալով և քրքջալով։

— Մարգար աղա,— դողահար ձայնով հարեց Հաջի աղան,— էս ի՞նչ բան է։

— Ի՞նչը, Հաջի աղա։

— Բոլորը ինծի կնային։

— Ի՞նչ կըլլի, թող նային,

— Թող նայի՜ն,— երկարեց Հաջի աղան։

— Մարգար աղա,— սրտնեղած դարձավ Հաջի աղան, — չոչո՞ւխ ես, թե՞ էշ ես։

— Նե չոչուխ իմ, նե էշ իմ, հայվա՛ն,— վշտացած բացականչեց Մարգար աղան։

Տիրեց լռություն, Հաջի աղան մի ակնթարթում զգաստացավ և զգաց, որ ավելորդ հարց տվեց։

— Բան մըն էր, ըսի, ներե՛։

— Ինչ ներելու բան է, ես եկեր իմ քեֆդ կհարցնեմ, դուն ինծի ինչ կըսես,— պատասխանեց Մարգար աղան և լռությամբ հեռացավ խանութից։

Հաջի աղան եկավ այն եզրակացության, որ կոպիտ վարվեց Մարգար աղայի հետ, բայց, ի վերջո, համոզեց իրան,