ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ | 181 |
Յսւմառ։ Ե՛կ, ե՛կ գնանք ինձ հետ։ Ձեռքը մեկնում է Շուշանիկի բազուկը բռնելու։
Զզւանքով։ Գնա՛ դու դժոխք, ես այնտեղ չեմ գայ։
Ամուր սեղմելով նրա բազուկը։ Կը գա՛ս, կը գա՛ս, արդէն դու քո ոտքով ես եկել, ես քեզ կը տանեմ։
Ուժգին։ Թող ինձ ամբարի՛շտ։ Բազուկն ազատում ե Վասակի ձեռքից։
Կատաղած առաջանում ե դեպի նա։ Հայրդ չընկաւ իմ սուրից, շատ եմ ափսոսում, բայց դու կընկնես։ Սուրը պատեանից դուրս է քաշում յարձակւում է Շուշանիկի վրայ, ընդոստ իր դեմ է բարձրանում Վարդանի ուրւականը։ Վասակը սարսափահար ճչում է։ Դեռ կենդանի ես դու, թէ վերադարձե՞լ ես միւս աշխարհից…
Ես կամ ու կը մնամ այս հողի վրայ, յար ու յաւիտեան։
Ես կը վանեմ քեզ, իմ այս հողից ես քեզ կը ջնջեմ։ Սուրը քաշում է ուրւականի վրայ։ Ուրւականր փչում է, սուրը Վասակի ձեռքից ընկնում ե ցած։
Այս հողը քոնը չէ, քեզ չի պատկանի երբէք, գնա՛, դու