Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/6

Այս էջը սրբագրված է
ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ 177


ՎԱՍԱԿ

Կատաղի։ Լռի՛ր, լռի՛ր….

ՇՈԻՇԱՆԻԿ

Թէ ես էլ լռեմ, աղաղակելու է աշխարհը համակ, լեռներս ու ձորերն են աղաղակելու, որ դո՛ւ մի դաւաճան ես, դաւաճանների մէջ ստորագոյնը, և աստղերը ամէն գիշեր, այդ պիտի պատմեն աշխարհներին։ Ծաղրական։ Արքայ հայո՛ց, ի՞նչու երդումդ դրժեցիր, ի՞նչու մատնեցիր հայրենին արեան ու կրակի։

ՎԱՍԱԿ

Ընկճւած։ Մի խօսի՛ր, բայց ո՞վ ես դու, դու ի՞նչ գիտես։ Ես մատնեցի, թէ՞ այն զոռող մարդը, որ կոչւում էր սպարապետ հայոց և դիմադարձ կանգնեց Արեաց արքային, չը կշռեց մեր ոյժն ու կարողութիւնը, մենակ ու անպատրաստտից ելաւ պայքարի, անտեղի սպառեց մեր զօրութիւնը ու մեզ թշւառացրեց ազգովին. նայի՛ ր շուրջդ ու տե՛ս։

ՇՈԻՇԱՆԻԿ

Սակայն քե՛զ ի՞նչ աշխարհը հայոց, ժողովուրդն հայոց, դու մի օտար եղար մի՛շտ հողով։ Ե՞րբ ես տառապել ազդութեան ցաւերով, և մեր հոգսերը ե՞րբ են քեզ տանջել։ Ցանկութիւնդ է եղել վաճառել մեզ, անգամ մեր հոգին, որպէսզի նստես Արշակունեաց գահին։ Հիմա էլ կանգնել ես ու գործած չարիքդ վերագրում ես ուրիշին, զգո՛յշ, մեռելները կը բարձրանան յանկարծ և արիւն կը փսխեն երեսիդ, նրանք, որ իրենց վերջին շունչը փչելիս անիծել են քեզ։ Խլացե՞լ ես միթէ, հազար֊հազար մարդ մոխրի վրայ նստած նզովում են հայոց մարզպանին։ Մի կտոր մետաղի համար մարդ այսքան չարիք կը գործի՞։

ՎԱՍԱԿ

Ես չեմ եղել պատճառն այս արհաւիրքի, այլ սպարա-