Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/273

Այս էջը սրբագրված է

է գրել էդ հանգստեան կոչուած զինուորականը՝ Սահրաթեանը։
Որքան յիշում եմ «Գարուն» ամսագրում:

Մեր համոյին, որ պատմել տաս, քեզ կասի, Սահեանը,
ուրիշ Համոյ չկարծես, ոնց էին կռւում հայ
զինուորները։ Հարցրու նաեւ Ստեփան Կուրտիկեանին , որ,
մի աւտոյի ռեզինի շնորհիւ, անիւի, էլի, անիւի շնորհիւ
ազատուել է: Ինձ զէնք չտուեցիւն։ Եղբօրս՝ Վալթերին տարել
էին Սիպիր, ես դաւաճանի եղբայր էի: Ինձ զէնք վստահել
չէր կարելի։ Ես էլ մեր Համոյի չափ կայի եւ կարող
էի կռուել Հայի յամառութեամբ:

Մեր Վալթերին ասել են՝ «Դու տրոցկիստ ես»: Այն
ինչ նա չէր էլ իմանում ինչ է տրոցկիզմը: Ու տարել էին...

Ռաֆի՜կը, հոգի տղայ Ռաֆիկը...

— Հեմինկուէյ եմ կարդացել, շշմելու բան ա,
Շթայնպէքը՝ ոչինչ: Սարոյեանը ուրիչ բան ա, հոգեհարազատ
ա՜, չի ստեղծում ախպէր, գրում ա, որ
տեսնում ա, որ ուրիշներ, նայում ու չեն տեսնում։
Հասարակ բանե՜ր, շա՜տ ա մարդկային։

Սարոյեանը, ոնց որ մեր ղռերում ծնուած լինի,
պոկուած լինի մեր ժայռերից, մեր սարերից: Ծիծաղն էլ
հայկական ա, նրա մէջ ամերիկեան ոչինչ չկայ... երեւի
բացի հագուստից:

Օր դարձեալ էջմիածին կերթայինք Լուսինէ
Զաքարեանը լսելու: Ինչպէս միշտ, օթոպիւսով կերթայինք:
Այդ օրը նստելիք աթոռ չգտանք եւ ոտքի վրայ
օրօրուելով գացինք օթոպիւսի առաստաղի երկաթին կառչելով:

Կօրօրուէինք ու կը խօսակցէինք։ Աւելի ճիշդը
Արամեանը կը խօսէր, ես մտիկ կընէի: Մեր մօտ, նստողներէն
մէկը կը լսէ եղեր մեզ: Մինչ այդ, մեր ուշադրութիւնը
չէր գրաւած այդ մարդը։ Յանկարծ, յիշեալ
ուղեւորը կարծիք մը յայտնեց Ռաֆիկին խօսածին մասին:
Ռաքիկս էր դարձաւ, նայեցաւ մարդուն, ու ինծի համար
լրիւ անակնկալ, անսպասելի, փոթորկեցաւ ուղղակի.

— Իսկ դու, շան ձկնած, բանին մտիկ տուր, քեզ