Այլ կերպ է լուծում նոյն խնդիրը Աբեղան: Նա դիտակում է իր անզօրութիւնը իրական կեանքի Հանդէպ. նրա մտքերն այդ պատճառով լուսահատ երանգ ունեն: Ինչ կարող է անել դրսի կեանքում մի մարդ, որի աշխարհը վանքն է եղած։ Թէկուզ եւ Իշխանը խոստացել իր գահն ու աղջիկը, բայց ի՞նչ արժէք ունեն նրանք։ Ունայնութիւն կ ամէն ինչ․
Գեղեցկութիւն, գանձ ու գահ:
Երազն է միակ Հրապուրիչ բանը այս աշխարհում․ նրանով է միայն կեանքի փոսը լցնում․ մկկի համար նա Հարստութիւնն է, միւսի համար իշխանութիւնը, իսկ Աբեղայի համար Ծովիկ որի քօղի տակ ապրում է Սեղան։ Եթէ ճղնաւոր—իշխանը, որ կեանքի մէջ ամէն բան ունէր եւ փորձել էր ամէն վայելք, թողնում է աշխարհն ու քաշւում անապատ, ի՞նչ միտք ունի, ուրեմն, թողնել անապատը, երբ պէտք է մարդ նորից յետ դառնայ: Եւ Աբեղան մտածում Է մնալ անապատում եւ միամամանակ ախարհը փայփայել իր հոգում։ Սակայն անողոք Վանահայրը չի ուղում տեսնել կղղու վրա մի հեթանոս գլուխ եւ Աբեղան վճռում է վերջ տալ իր կեանքին։ Մի վերջին անգամ նա փորձում է հետեւել Վանահօրը՝ աշխարհի հմայքը պահելով իր հոգում, բայղ լսելով թէ Վանահօր եկեղեցուն չի հասնելու ծովի ձայնը՝ Աբեղան իրան ծովն է ձգում այն ժայռից, որից նետել էր իրան ճգնաւորը։ Ով իրական կեանքիդ գերադասում է երազը՝ նրա համար մահն ինքը դաոնում է մի երազ, տանում է ղէպի նոր ձեւեր ու նոր գոյութիւն եւ Աբեղան ինքն եւս դառնում է մի երազ:
Երբ գեղեցիկ, թարմ աղջիկը ժպտեցաւ՝
Սիրտս դողաց յուգումով մը ներդաշնակ․
Սիրեցի ալ, միայն ո՛չ ան, որ անցաւ,
Այլ անոր նուրբ, յափշտակիչ դէմքին տակ
Նոր էակ մը, որ մտքէս հոն անցուցի․
Ես պատրանքը սիրեցի։
Այսպէս է լուծել Շանթը սիրոյ խնդիրն անցեալում, տասնութ տարի աոաջ․ այղպէս է լուծում նոյն խնդիրը նաեւ Աբեղան: Արժէք ունի ոչ թէ իրականութիւնը, այլ պատրանքը. ո՛չ թէ իրականն է սիրելի, այլ երազը, որովհետեւ ամէն իրական բարիք