Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/104

Այս էջը սրբագրված է

ունայնութիւն է եւ ունայն երազն է միայն, որ տալիս է իրական վայելք ու երջանկութիւն:

Այսպէս հակադիր են իրար Վանահայրն ու Արեղան՝ իրենց բնաւորութեամբ, անցեալով, փորձութիւներով, մաքառումներով եւ գտած ելքերով, Աբեղայի համար երազն է, Վանահօր համար՝ մեկուսացումը:

ժգ.

Դրամայի երրորդ գլխաւոր անձը իշխանուհին է, որ մեր գրականութեան լաւագոյն յղացումներից մէկն է։ Նրա վաղեմի կապը Վանահօր հետ պարզ չէ մեզ համար. այսքանը դիտենք, որ նա սիրել է Վանահօրը նրա աշխարհական ժամանակ եւ այնուհետեւ վառ պահել այդ սիրոյ յիչատակն իր հոգում, թէեւ ուրիշ մարդու է գնացել, որին յարգել է սրտանց, եւ զաւակներ ունեցել, որոնց մասին հոգացել է խնամքով։ Այրի դառնալուց յետոյ նա եւս թողել է աշխարհն ու առանձնացել ցամաքաբերգում, Վանահօր հետ միասին եկեղեցի է կառուցանում Սեւան անապատում: Նա ձգտում է հոգով միանալ սիրած մարդու հետ. իրենց վաղեմի զգացումին մի տաճար կանգնել: Նա եւս կռւում է աշխարհի հետ՝ գաղափարական բնոյթ հաղորդելով աշխարհիկ կրքին: Մարմնական սէրը մեռել է նրա մէջ նա ձգտում է այժմ հոգեկան զուգաւորման. նա ուզում է ապրել իր Յովհաննէսի հետ հոգեկան կեանքով. սաեղծել ու կառուցանել մի եկեղեցի, ուր բնակէր իրենց աստուածը, որ սէրն է:

Իշխանուհին պարաականութեան աղախինն է: Նա չի ստացել երջանկութիւն. ամուսնութիւնը նրա վրայ գրել ք պարտականութիէններ, որ նա կատարել Է լիովին, թէեւ առանց հաճոյքի է այլապէս նա երջանիկ կլինէր: Նա շատ աւելի համարձակ է եւ արի, քան Վանահայրն ու Արեղան. նա շատ լաւ գիտակցում է իր վիճակն ու իր արածը եւ չի ամաչում, որովհետեւ հանգիստ է խիղճը: Նա