ծաոայում է իր կոչման. նա սիրում է: Եւ շատ բնորոշ է մի հանգամանք․ երջանկութիւնը նա հասկանում է միայն երկուսով՝ սիրած մարդու հետ։ Աբեղան գոհ է իր երազով, Վանահայրն՝ իր մեկուսացումով․ երկուսն էլ հեռու են աշխարհից եւ իրական կնոջից: Մինչդեռ իշխանուհին շարունակում է մնալ իրական կեանքի սահմանում եւ մտերմութեան է ձգտում իրական տղամարդ ու հետ։ Երբ այդ իրական տղամարդը հեռանում է նրանից, երբ երջանկութեան ծրագիրը չի յաջողւում՝ իշխանուհին խորտակուած է այլեւս։ Այնուհետեւ նա եւս ապրելու է մենակ, բայց ոչ թէ գոհ Վանահօր եւ Աբեղային նման, այլ ապերջանիկ: Նա չափազանց իրական է՝ երաղով գոհանալու համար եւ չափազանց կին վերացական խոհանրների անձնատուր լինելու համար: Կինը միշտ աւելի գործնական է եւ հաւասարակշիռ․ եւ երբ «տուն դնել» չի կարողանում՝ թէկուղ եւ գաղափարական իմաստով՝ կեանքն այլեւս անհրապոյր է նրա համար:
Իշխանուհու մէջ խտացած են հայ կնոջ մի քանի բնորոշ յատկութիւններր․ համակերպել անտրտունջ եղած վիճակին, կատարել պարտականութիւնը, տալով աշխարհին նրա պահանջը՝ հաւատարմութիւն եւ պարկեշտութիւն, երջանկութիւն երազել, բայց նրա համար պատիւը ոտնատակ չտալ. լինել պարտականութեան հլու աղախին, առանց մինչեւ իսկ հաճոյք զգալու սրանք են այդ բնորոշ գծերը։ Այս տեսակէտով իշխանուհին մի ազգային յղացում է․ դրէք նրա տեղ մի ֆրանսուհի եւ դիմացը մի աբբայ եւ անմիջապէս եւ տեսնենր թէ ի՜նչ է նշանակում «ազգային» յղացում:
Սրտի, մտքի եւ պարտականութեան մարդիկ դրամայի մէջ կուում են «հին աստուածների» դէմ․ երեքն էլ երջանկութիւն չեն գտել իրական կեանրում, քաչուել են հեռու այդ կեանքից ել ապրում են իբրեւ միանձունք: Երեքն էլ ժխտում են իրական կեանքը․ Վանահայրը՝ նրա տուած տառապանքների համար, որոնք արգելում են «մարդու» վիճակիդ վեր բարձրանալ․ Աբեղան՝ նրա հրապոյրների ունայնութեան համար, իշխանուհին՝ նրա գրած պարտականութեան համար, որ երջանկութիւն չի տալիս: Երեքն էլ որոնում են երջանկութիւն, ներքին գոհութիւն. Վանահայրը՝ անապակիդ այն կողմը, կատարեալ մեկուսացման մէջ, Աբեղան անապատում թէ ծովում՝ բայց երագներէր մէջ, իշխանուհին գաղափարական կապի մէջ՝ սիրած տղամարդու հետ: Մէկի համար լաւագոյն կեանքն է մեկուսի խոհերը մտքի վայելքը, միւսի համար մեկուսի