Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/106

Այս էջը հաստատված է

երազները՝ սրտի վայելքը. երրորդի համար հոգիների մտերմութիւնը՝ անկիրք, բայց ստեղծագործ սիրոյ վայելքը։ Տղամարդիկ ստանում են գոհացում, միայն կինն է, որ խորտակւում է չարաչար, որովհետեւ նա չի կարող մեն—մենակ երջանիկ լինել: «Հին Աստուածների» այսինքն՝ կռուի եւ սիրոյ աշխարհում ոչ մտքի սլացքն է տալիս գոհացում, ո՛չ սրտի պահանջն է գոհացում ստանում եւ ոչ պարտականութիւնը երջանիկ անում: Աշխարհը մտածող մարդուն հասցնում է մեկուսացման, զգացող մարդուն՝ երազի, իսկ գաղափարական սէր տենչացող կնոջը՝ խորտակումի: «Հին Աստուածները» խորապէս յոռետեսական մի գրուածք է եւ արեւելեան միանգամայն:

ՆՈՐ ՀՈՍԱՆՔ. 1913. Ա. տարի, Թիւ 1, 2