Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/114

Այս էջը սրբագրված է

ղեցիկը, բայց Հաճոյքը վաղանցիկ է. Հաճոյքի վերելքին յաջորդում է յագեցման վայրէջքը: Ամէն ինչ պատրանք է եւ հիասթափում. կեանքն այդ վիճակների յաջորդական շարանն է։ Մենք «Հին Աստուածների» շրջանին մէջ ենք հիմա, ուր խորտակւում են պատրանքները եւ ուր երեւում է ունայնութեան փոսը:

Կեանքը ուժերի մի անիմաստ խաղ է ունայնութեան փոսի մի լիցք։ Լ. Շանթ հասուն է արդէն եւ հիմա մեզ տալիս է ունայնութեան փոսի տարատեսակ լուրերի պատկերներ. «Կայսր», «Շղթայուածը», «Ինկած բերդի Իշխանուհին» «Օչին Պայլ»: Մեր առջեւ անցնում են պատրանակերտ անձեր, որ դառնում են պատրանաթափ. ոմանք ունայնութեան փոսը լցնում են մեծ վստահութեամբ իրենց արածի Հանդէպ- ինչպէս Գող Վասիլ եւ Ինկած բերդի Իշխանուհին. ոմանք իբր խաղ - էնչպէս Յովհան Գուրգէնը՝ «Կայսեր» մէջ: Ամէնքը հետամուտ են վայէլքի եւ իշխանութեան ինչպէս հանրային դասերը «շղթայուած»ի մէջ, կամ Կայսրուհին ել Լեկապէն «Կայսեր» մէջ. մերկ կամ զարդարուն եսականութեանց մի անվերջ շարան, որ յօրինում է իրադարձութեանց մէկ անիմաստ խաղ: Խորապէս անյուսական է այս ըմբռնումը կեանքի:

Ամէն ինչ անիմաստ է բայց ոչ նոյնարժէք գեղագէտի համար. Շանթին հաճելի է ձզտումր դէպի վեր, դէպի նորն ու լիարարը, որ յափշտակում է, տիրանում է մարդուն բովանդակ եւ մոռցնում է ունայնութիւնն աշխարհի:

Աայաթ-Նովան ասում է.- Զունքի մահս եարամէն է, թող ՚լի մեռնեմ լաւ զոզալով. Այսինքն քանի որ մահս եարից է գալիս ինձ, թող որ լաւ գեղեցկու ձեռքից մեռնեմ:

Մեր Լ. Շանթն ասում է. թէկուզ եւ կեանքն ուժերի մի անիմաստ խաղ է, բայց ապրենք գեղեցիկ խազեր, սրտանց ու սրտալի: Մի ժամանակ նա ասում էր.

Միայն երկի՛նք, գէթ մի անգամ Պէտքի գալս սրտէս զգամ.

Հիմա ոչ թէ պէտքի գալն է արժէ քաւորն այլ լիապատար ապրումը կեանքի:

Բայց անհնարին է բուռն ու լիասիրտ ապրել, երբ գիտես թէ ամէն ինչ անիմաստ է եւ անարժէք եւ ոտքիդ տակ ունայնութեան փոսն է բերանաբաց: Այս է պատճառը, որ Լ. Շանթի Հերոսները բուռն ու զօրաւոր չեն եւ ոչ անմիջական...

                                   - 81 -
                                                               6