Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/117

Այս էջը հաստատված է

որ մնացած է մեկուսի: Հօտ է այն ազգը, որ չունի իմացական բազմութիւն: Պէտք է ստեղծուի այդ բազմութիւնը մեր մէջ եւ Լ. Շանթի երկերը լաւագոյն միջոցներից մէկն են այդ խաւն առաջ բերելու։ Լ. Շանթի գործը հմայաթափ է անում խորամուխ ընթերցողին, որովհետեւ ներշնչումը չէ, որ իշխում է իմացութեան վրայ, այլ պատճառախնդիր իմացութիւնն է, որ գունաթափում է ներշնչման ծաղիկները, ուստի իր անձերը ուրուագծեր են: Հմայաթափ է անում նաեւ գիտութիւնը: Բայց ոչ մէկ ուժ կարող է յաղթել կեանքի մղումին, որ գալիս է տիեզերքի խորքից եւ անցնում է մեր միջով: Պէտք է անցնել գիտութեան եւ Լ. Շանթի երկերի բովից՝ աւելի ներուժ ապրելու համար այս կեանքը:

ԱԶԴԱԿ Շաբաթօրեակ.- 1947. (Դ. Տարի)
թիւ 16 (171) եւ 17 (172) 13-20 Յունիս