Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/118

Այս էջը սրբագրված է

ՆՇԱՐ ՄԸ Ն. ԱՂԲԱԼԵԱՆեՆ

Եթէ մտքով յետ դառնալու. լինէինք այն ճանապարհի ծայրին, որտեղից համարեա թէ սկսւում է հայ աշխարհիկ գրականութիւնը, մեր աչքին կը դիպչի քի խորին ուշադրութեան արժանի երեւոյթ Մեր նորածիլ գրականութիւնն հէնց իր արշալոյսին մի շատ բախտաւոր վիճակ է ունեցել: Մինչդեռ ռուս գրականութիւնը միայն 40ական թուականներիդ եւ աւելի շեշտուաՆ 60ական թուերիդ է միայն սկսում ուշադրութեան առարկայ դարձնել հասարակ գիւդացուն եւ նրա կեանքը, մինչդեռ նա այդ ժամանակներից է միայն իր ծոցն առնում այնպիսի թարմ ու կենսունակ տարր, որպիսին ժողովրդի կեանքն է. մեր գրականութիւնը այդ կողմից շատ աւելի երջանիկ պայմանների մէջ է գտնուել։

Նոր գրականութեան հայրը չամաչեց, այլ սիրով ու պատուով յետ կանչեց դիւդացուն իր տրեխով ու մորթէ փափախոն, իր ցնցոտիներով ու խոնջացած մարմնով եւ գրականութեան մէջ առաջնակարգ ու պատուաւոր տեղը յատկադրեց նրան: Այս մի շատ կարեւոր եւ երջանիկ հանգամանք է, որ մեր գրականութիւնը հէնց սկզբից այդպիսի առողջ հոգում է անկուել, այդպիսի առողջ հիմքերի վրայ է դրուել: Գիւղացին մտաւ գրականութեան մէջ միայն նրա մի ճիւղի վիպագրութեան մէջ:

Երկար ժամանակ նրա դրութիւնը չզբաղեցրեց գրականութեան միւս ճիւղերը, բայց այդ էլ մեծ բան էր, որ գրականութիւնը իր թեւերը թաւի տալուն պէս յայտարարեց իրան ժոդովրդի համար եւ նրա կեանքը նիւթ առաւ։ Մեր վիպագրութիւնը, յետոյ, 70 ական թուականներից միայն զրաղմունքի նիւթ դարձրեց հասարակութեան միւս խաղեր ի կեանքը։ Գրականութեան վիպական ճիւղը

           - 85 -