Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/119

Այս էջը սրբագրված է

այդ ուղզութեամ էլ շարունակեց առաջ գնալ։ Հայն ունեցաւ, մի հաւատարիմ որդի. Պռօշենանն էր, որ 60ական թուերից սկսած մտնելով գրական ասպարէզ, գրուածների մեծագոյն եւ կարեւոր մասի նիւթը ժողովրդական կեանքից առաւ։ Նկատե լու արժանի մի երեւոյթ է, որ մինչդեռ վիպագրութեան մէջ գիւղն առաջին տեղն էր բռնում, հրատարակախօսութեան մէջ նա վերջին տեղումն էր. մինչդեռ վիպագրութեան մէջ ուշադրութեան էր առնւում գյուղը, խաւար, յետ մնացած ժողովուրդը, հրապարակախօսութիւնը ըզբաղուած էր մտաւորապէս աւելի բարձր շրջաններին նիւթ մատակարարելով նրանց էր զարթեցնում եւ գործի հրաւիրում։

Թէ Աբովեան՝ գլխաւորապէս, եւ թէ Պռօշեան՝ իւր ստէրի գրուածքում՝ նրան հետեւելով զուտ իրական վէպի ներկայացուցիչներ չէին սակայն։ Նրանք գիւղացուն իդէալակացնում էին։ Աղասին զիղական ժողովրդի առաքինութիւներու եւ բա բեմասնութեանց մի մարմնացումն է, ունի այնպիսի մտքեր, որոնք դժուար կարող են լինել 1820ական թուերի գիւղացու գլխում։ «Սոսն ու Վարդիթերը» մի մի ներկայացուցիչներ են գիւղացու լաւագոյն յատկութիւնների։ հօր եւ թէ՛ որդու զրքերում գիւղական կեանքը այնպէս է ցոյց տրուած, որ կարծէս թէ այդ կեանքը մի հովուերգութիւն է լի երջանկութեամբ, սիրով, հաւատարմութեամբ. սակայն ժամանակի ոգին այնպէս չէր, որ թոյլ տար շատ պոկուել իրական կեանրից. երկու հեղինակների գրուածքներումն էլ իդէալականն ու իրականը ձեռք—ձեռքի տուած են գնում. ունենալով իդէալական մարդիկ նրանք մեծ չափով իրականից առած լուսանկար անձնաւորութիւններ ունին։

Աղայեանն «Արութին եւ Մանուէլ» ով թօթափում է իր վյրայից իդէալական մնացորդները եւ պինդ խրւում է իրականութեան մէջ: Դրանով նա բռնում է մի պատուաւոր տեղ մեր վիպագրու¬ թեան զարգացման պատմութեան մէջ։ Նրա այդ եւ հետագայ զրուածքներում այլեւս չկան իդէալական մարդիկ. բոլորը իրական են, սովորական, սոսկական: Այստեղ գիւղացին հաւատարմութեամբ է վերարտադրուծ:

Գրական այդ հոսանքը թուլացաւ հետագայ տասնամեակներում. Պռօշեանբ եւ Աղայեանը մնացին միակ ներկայացուցիչներ վիպագրութեան այդ հոսանքի, որ իր նիւթն առել էր ժողովրդի կեանքը ։ Միակ նոր մարդը վաղամեռ Ալեքսանդր Արարատեանն էր, որի տուածներից կարեւորներն աւելի մասնաւոր բնաւորութիւն ու–


             - 86 -