ուժը ներածին չափ մեր լեզուի հարստութիւնից, բառերի անյատակ ամբարից, ճոխ ձեւերից, փարթամ դարձուածներից ու ճկուն ոճերից,այլ եւ լիովին իւրացրել է նրա կազմը, դասաւորութեան եղանակը: Եւ այս ասելիս մենք միայն նրա բարբառով գրած տողերը չունինք աչքի առաջ, այլ եւ մանաւանդ նրա աշխարհիկ դրական լիզուով գրածները։ Մի խօսքով այս լեզուն մի չտեսնուած լեզու է մեր գրականութեան մէջ, այդպէս ոչ ոք չի գրում. մարդու աչքը շլանում է մայրենի լեզուի այդ հարստութիւնից...
Գ.
«Երգերն ու Վէրքերը» նոյն իսկ հարեւանցի թերթելիս, դուք ընկնում էր ինչ որ նոր աշխարհ, ուր չէր եղել բնաւ: Այստեղ ամէն բան նոր է լեզուից ու ձեւից սկսած մինչեւ զգացմունքներն ու նրանց արտայայտութիւնը: Այսպէս ոչ ոք չի գրում եւ չի գրել, այսպէս ոչ որ չի զգացել ու արտայայտել։ Տպաւորութիւնն այն է, որ կարդում էք մի ինքնուրոյն գրողի երկեր, որ իր նմանը չունի մեր գրականութեան մեջ, որի զգացմունքները, մտքերն ու խոհերը իրանն են միայն եւ ուրիշ ոչ ոքի չեն պատկանում: Նա ոչ թէ որեւէ մէկի հետեւող է կամ նմանող, այլ լիովին անջատ է ուրիշներից եւ առանձնակի տեղ ունի (*): Սա շատ լաւ նշան է մի բանաստեղծի, այն էլ սկսնակի համար: Ինչ էլ, որ լինի այսքանը պարզ է, որ հեղինակը նոր զգացմունքների աշխարհ է գնում մեր առաջ եւ այնտեղ ինքը լիազօր տէր է, մրցակից չունի:
Բանաստեղծը գրելիս դուրս է թափում իր զգացմունքներն ու սրտից բխած մտքերը, արտայայտելով նրանց պատշաճ ձեւեր ով, որոնք շօշափելի են եւ տեսանելի. այդպէս է ոչ միայն բանաստեղծը, այլ ել առհասարակ ամէն մի արուեստագէտ. արտայայտութեան դէնքերն են փոխւում, բայց էութիւնը միշտ նոյնն է ամէն տեղ։ Լաւ են այն գրուածները միայն ուր նիւթն ու ձեւը իրար բռնում են, ներդաշնակ են, համապատասխան: Եւ հէնց այստեղ է թագնուած գեղարուեստական երկրի գաղտնիքը. ուր նիւթն ու ձեւը, զգացմունքն ու միտքը եւ նրանց արտայայտութիւնն իրար չեն գալիս, այնտեղ միք փնտոի գեղարուեստականութիւն. այնտեղ գեղար– __________________ (*) Եւ սակայն. մեզ թւում է Պ. Իսահակեանը շատ անգամ նիչշէի զօրեղ ազդեցութեան տակ: Ծան. Խմբ.