Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/128

Այս էջը սրբագրված չէ

Հոգին մեղ երեւում է մի ձիւնապատ լեռան նման, որի ստորոտները, փեշերը լայն փռած՝ խրուած են իրական կեանքի մէջ, ծածկում են արդաւանդ եւ բերրի հողերով, մատչեչի են բազմաթիւ մարդկանց, լանջը սիրուն արօտատեղեր են, ուր ամէնքը չեն բարձրանում, բայց ուր կարելի է բարձրանալ, իսկ գագաթը սառն է սառոյցի պէս եւ թաղուած անթափանցելի մշուշում ու գորշ ամպերում: Պր. Իսահակեանը այս գրքոյկի տալիս է իր հոգու հակադիր, շրջման կէտերը. նրա հիմքը պարզ է, արմատները կենսունակ են եւ հիւթառատ, քունը հաստատուն է, թէեւ սուր ու դժուարակոխ, իսկ գլուխը չոր ու անկեանք: Որտեղից է սկսում եւ ո՞ւր է գնում դժուար է ասել՝ ո՞րտեղ է դադար առնում, ո՞րն է նրա բնական, սովորական դրութիւնը՝ նոյնպէս:

Եւ Հէնց իր Հոգեկան կազմով ու տուած պտուղներով նա բնուրոյն մարդ է, որ նման միւսներին, կատարելապէս անսովոր ու ինքնորոյն: Նա լաւ է ու լայն քանի ժողավրդի հետ է երդում կամ ժողովրդի սրտից է խօսում, նրա սիրտը ուժեղ է զարկում, գրուածները փայլ ունին, ձայնը խրոխտ է եւ ազդեցիկ, ցաւը խորն է եւ համակող. նրան շրջապատող համակրողների թիւը ստուար է, Հազարներ են ցրուած մեր երկրի այս ու այն խորշում, այս ու այն խրճիթի կամ դաշտի մէջ: Երբ ձեռք է զարկում իր սրտի միւս լարերին եւ հնչեցնում իր երգը կամ վէրքի մեղեդին, նրան համակրողների օղակը նեղանամ է, աւելի քիչ սրտեր են բաբախում նրա հետ, աւելի քիչ մարդիկ են ձայնակցում նրա վշտին ու ցաւին. այն էլ միայնութեան ժամանակ, երբ գլուխդ դատարկւում է օրուայ տպաւորութիւններից եւ ընկնում ես ինչ որ կախարդական, անիծուած հարցերի մթնոլորտ. ո՛չ առօրէկական հանապազօրեայ, այլ սակաւ պատահող ու մէկ—մէկ այցելող մտքերի շրջանը. այստեղ զգացմունրքերը նեղ են ու սար, արտայայտութիւները համեմատաբար աղքատ ու անորոշ: Բայց երր բանաստեղծը գնում է գնում, հեռանում է, վերանում դէպի իր «հեռու ափերը», ժայռերն ու անապատները, այլ եւս անկարելի է լինում նրան հետեւել. նա մնում է միայնակ, կորցնում ես նրան աչքիցդ մշուշի ու գորշ անորոշութեան մէջ, այլ եւս նրա շուրջը չի լսւում ոչ մի սրտի բաբախում, բացի իր սրտի զարկը, որ կէրպով հնչում է սառը բարձունքներում, լռութեան միջին, գգացմունքները անորոշ են դառնում ու ցուրտ, մտքերը մթնում են ու խառնւում իրար, արտայայտութիւնները փոխւում, դառնում են անհասկանալի են անհասկանալի և անըմբռնելի, եւ դուր շուարում,

             -95-