Եթէ վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելիս,
Չքնաղ կրծքիդ միայն ծորէ,
Սեւ վշտերով կը լցուիս…
Եւ այդպես շարունակ… Սա նախապաշարուած մեծամոլութիւն է…
Աակայն փոքրիկ վշտերը՝ թէկուզ հէնց սիրոյ վշտերը, մանր տանջանքները՝ թող նրանք սիրոյ տանջանքներ լինին, այնուամԷնայնիւ մարդու հոգի են հանում, հանգստութիւնն են խլում, մելամաղձոտ ու յոգնած են դարձնում. եւ բանաստեղծը կարծէք խոնջացած տպաւորութիւններից ու մտքերից, դժգոհ գիտակցական կեանք վարելուց՝ ցանկանում է նմանել վար ու վեր թռչող «ալ—թիթեռներին», նրանց նման «երգել կեանքի երգը» (?) ու սիրել «իրան եւ իր կեանքը». որ նշանակում է թէ նա ցանկանում է կտրել բոլոր կապերը, ապրել անհոգ, անգիտակցական, բուսական կեանքով: Բայց այդ մի րոպէական ցանկութիւն է անշուշտ, որ առաջանում է տանջուած ու յոգնած բանաստեղծի ևւ անհոգ թիթեռնիկի հակադրական դրութիւնից: Շուտով նրան իրենց ձեռքն են առնում անլուծելի ու ծանր հարցերը, սիրոյ ծարաւը եւ հանգստութիւնը նորից վրդովում: Մահուան խնդիրն է ամէնից առաջ գլուխ բարձրացնում:
Ծանր ու տանջող, նոյն իսկ սարսափեցնող է մահուան հարցը. անհատի, սեփական ես—ի ոչնչանալու խնդիրը. բայց այս կայ, որ ինչքա՛ն էլ մտածէք՝ բան չի դուրս գալու. անլուծելի մի հանելուկ է, որի հետ պիտի հաշտուել ու դառնալ իրական կեանքին, ապրել «մինչ կայ կեանք, մինչ նորող յոյսի կախարդ հորիզոն»: Մանաւանդ թէ մարդկանց ահգղին մեծամասնութիւնը, համարեա ամէնքը, ֆրանսիական առածի ասած՝ դիտեն որ մեռնելու են, բայց չեն հաւատում. եւ այդ չհաւատալը կարծէք բնազդական լինի կեանքի զարկը չի թոյլ տալիս կասկածել… Բայց էլի երբեմն յանկարծ, կայծակի նման փայլատակում է մարդուս մէջ այդ սոսկալի միտքը եւ դառնացնում նոյնիսկ ամէնաքաղցը րոպէները: Այդ սոսկալի զգացմունքն ու մտածութիւնն է արտայայտած «Մի՞թէ պիտի թոռմին, թորշին» (էջ 17) ոտանաւորում, որ կարծէք թոյն ունի իր մէջ: (Վերջին երեք տողը փչացնում են ոտանաւորի սիրուն շէնքը): Այդ նոյն տրամադրութիւնը ափսոսանքի եւ ցաւի մեղմ նուագով հրնչում է նաեւ «Անհուն երկնում ջինջ աստղերը» (էջ 46) ոտանաւորի վերջում: