Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/137

Այս էջը սրբագրված է

զ.

Պր. Իսահակեանը իր զգացմունքները շատ տեղ արտայայտում է ժողովրդական բանաստեղծութեան արտաքին ձեւով. այստեղ թէ լեզուն, թէ չափը, թէ ոճը ժողովրդական է. վէր էք առնում այդ խայտաճամուկ ու փարթամ ծածկոցը եւ տակին տեսնում էք բանաստեղծի սեփական զգացմունքը։ Երբեմն էլ ժողովրդական նիւթերը մշակում է գրական ձեւով. օրինակ նրա երկու սիրուն բալլադաները: Այս երկու տեսակի բանաստեղծութիւնները կամուրջի նման կապում են անհատական բանաստեղծին ժողովրդական բանաստեղծութեան հետ. դա մի հաղորդակցութիւն է, որից մեծապէս օգուտ է քաղում բանաստեղծը շատ ու շատ կողմերից: Ժողովրդական ձեւով գրած կտորները տեղ տեղ յարմար են նիւթի ու ձեւի կողմից: Թէեւ գգացմունքը ժողովրդական չէ, բայց մօտ է, կամ չի խրտնում, երբ արտայայտւում է ժողովրդի ձեւով: Բայց կան կտորներ էլ, ուր չկայ այդ ներդաշնակութիւնը եւ թուլանում է տպաւորութիւն։ (Օրինակ էջ 51, Ա. 55, Ե., եւ այլն)։ Այդ բոլոր բանաստեղծութիւնները կարող են բարբառային գրականութեան հիմք դառնալ, մի բան որ ցանկալի չէ մեզ համար. մենք դեռ զօրեղ ու մշակուած լեզու չունինք, որ համատարած լինի ու ամէնքի բերանում. եւ հարկաւոր չէ, ոչ էլ խելացի բան է, երբ տաղանդի տէր մի գրող բարբառով է գրում իր զգացած ու երեւակայածը: Այլ բան է ժողովրդական լեզուով գրել, նրա հոգով գրել, այլ բան է ժողովրրդի լեզուով գրել. մէկը ցանկալի է մեր գրական լեզուի կենդանութեան համար, միւսը վնասակար է. նա բաժանում է ստեղծում. նա չի միացնում գաւառները, այյ փակում է նրանց իրանց նեղ սահմաններում…

Բայց այդ ի հարկէ մեզ չի փրկում Պր. Իսահակեանի երկերի թովիչ ներգործութիւնից, այն էլ հէնց այդ տեսակ երկերի. նրանք գեղեցիկ բաներ են, շատ սիրուն, շատ տեղ գեղարուեստական: Համարեա բոլորի վրայ էլ մի թախիծ, մի դառնութիւն կայ, մի մելամաղձոտ տրամադրութեան արդիւնք են այդ ոտանաւորները, ուր նա երգում է իր սիրոյ ծարաւն ու հոգու ցաւը, ուր նա խոցուած սրտով ու անպատասխան մնացած սիրով վազում է մօր մօտ հանգիստ ու սէր գտնելու, ուր երգում է իր դժդոհութիւնն ու գանգատը մեր «սառն ու սառոյց» աշխարհից, իր դարդոտ եւ մենակ ու անընկեր եարից հեոանալը… Տեղ—տեղ միայն հնչում են աշխուժ խազեր

- 104 -