գըծի մէնաթանկագին ու կարեւոր մասն Է. այստեղ նա դեր Է խաղում, կենդրոնական մարդ է դառնում, իրար է շփում կտրուած մասերը եւ սրտեր է բաբախել տալիս միեւնոյն չափով։ Ի՞նչումն է այդ ժողավրդականութիւնը. նրա այն յատկութեան մէջ, կարողանում է ժողովրդի պէս զգալ, նրա սրտով ապրել: Իսկ Ի՞նչ է նշանակում ժողովրդի պէս զգալ. այդ նշանակում է համանման հոգեկան դրութիւններում զգալ այն, ինչ կը զգայ ժողովրդի մարդը. սիրում էք դուք թէ ատում, վիշտ կայ ձեր սրտում թէ ուրախութիւն, կորցրած սէրն էք ողբում թէ խանդաղատանքով էք լցուած, եթէ դուք զգում էք այն, ինչ կը զգար ժողովրդի մարդը, ապա դուք ժողովրդի պէս Էք զգում եւ ուրեմն ձեր երգերը ժողովրդական են՝ ձերը մնալով: Եւ մոռանում Էք առժամայն ձեր կտրուած, ժողովրդից խորթացած դրութիւնը, ձեր միայնութիւնը իր կրծող ցաւով, ձեր օտարացած ու խեղած հոգին, ձեր բոլոր անիծուած հոգսերը… Դուք մենակ չէք, դուք հազարների հետ էք, դուք կորչում էք այդ ձայների խմբերգի մէջ, լուծւում, մի զանգուած դառնում… Օ՜, օրհնուած լինի թող այն ձեռքը, որ ընդունակ է թէկուզ մի քիչ ժամանակ ու սրտի մի քանի լարերով միացնել մօրն ու որդուն… Ահա թէ ո՛րտեղ է բանաստեղծի անիրական վէրքերի սպեղանին, ահա թէ ո՛րտեղ նրա սիրտը կը հանգստանայ, ահա թէ ո՛ւր պիտի իջնի նա, ո՛ւմ սիրտը պիտի մտնի, ում ջղերով զգայ, ու՛մ վիշտն ու ցաւը երգի. թող դա լինի նրա սիրոյ «երգն ու վէրքն» միայն, նրա «ետրի» կարօտը, նրա համեստ կենցաղը, նրա կեանքի վարդկողմը… Սառը բարձունքները ոչինչ չեն տայ բանաստեղծին. այնտեղ բարձրացել է իր երեւակայութեամր ե՛ւ ժողովուրդը ու հիասթափուել. երգել է իր հիասթափութիւնը պարսկական հսկայ ու խոր քաոատողերով եւ դարձել դէպի իրական կեանքը…
Ժողովրդական ոտանաւորներում Պ. Իսահակեանը ցոյց է տալիս, որ ունի ստեղծագործելու շնորք, մի շնորք, որ ամէն բանաստեղծի չի տուած: Ստեղծագործութեան առաջին եւ անհրաժեշտ պայմանը համազգալն է ուրիշի սրտին. առանց ուրիշի դրութիւնը մտնելու ընդունակութեան չկայ ստեղծագործութիւն. մարդ պէտք է կարողանայ ապրել ուրիշի կեանքով, մտածել նրա նման, դատել ու խօսել, զգալ ու կշռադատել: Թէեւ կարելի է ենթադրել, որ Պ. Իսահակեանի ժողովրդական ոտանաւորները պատահմունքի արդիւնք են, նրա սիրտը այդ րոպէներին ժողովրդի սրտի հետ ու նրա նման է բաբախել, բայց կայ մի կտոր, որ անկասկած է դարձնում նրա