Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/141

Այս էջը սրբագրված է

ու մտքերը խառնւում են իրար, յորդ–յորդ թափւում են, երազները յաջորդում են մէկ ու մէկ… Իսկական բանաստեղծութիւնը միշտ երազել է տալիս, որ իր կողմից շարժում է միտքը…

Պ.Իսահակեանը, որպէս անհատական բանաստեղծ արժէք ունի անկասկած, բայց իր տաղանդի որոշ կողմերի արժեքը շատ չնչին է եւ հետաքրքրական է միայն ինչպէս մի տարօրինակ նորուիթիւն. այդքան. իսկ որպէս Ժողովրդական բանաստեղծ, նա շատ մեծ արժանիք ունի եւ այս կողմից է նա մեզ թէ գրաւում եւ թէ մեր մտածմունքի ու յոյսերի առարկայ դառնում:Նրա տաղանդի սուր—սուր եւ տարօրինակ կողմերը մեզ համար հետաքրքրական են, բայց թանկագին չեն… Նա դեռ սկսնակ է համարեա, քիչ բան է դրել, բայց գրածների մէջ ոչ միայն լաւ բաներ, այլ եւ գոհարներ կան. նա ունի վառ երեւակայութիւն, յարատեւ ոգեւորուիւն, հարուստ լեղու եւ փորձուած ղրիչ. ինչի՞ կը ծառայեն այդ բոլորը, ահա ամէնահետաքրքրական հարցը։ Այդ բոլորը ոչինչ են եւ շատ բան են միանգամայն. Սալտիկովն ասում էր թէ «չէ՞ որ տաղանդը դատարկ շիշ է, որ կարելի է եւ գինով լցնել եւ՝ ինչով ասես». դա ճշմարիտ է եւ օրուայ լոյսի պէս պարզ։Գրողին անմահացնում է ոչ թէ նրա տաղանդը անկախ իր ընտրած նիւթերից, այլ նրա տաղանդով մշակուած բովանդակութիւնը… Մենք տեսանք, Պ.Իսահակեանի հոգու շրջման կէտերը՝ մէկը ժողովրդի մէջ, միւսը վերացականութեան սառոյցներում. սիրով նա կապուած է երկրի հետ, իսկ ինչ որ անհասկանալի վէրքերով «հեռու ափերի» հետ: Ո՞րտեղից է սկսել եւ ո՞ւր է գնում. միթէ դէպի սառն ու մեռած բարձունքնե՞րը…

Չե՛նք ուգում հաւատալ…

ՄՈԻՐՃ. ժ. տարի (1898), թիւ 6
—(Յուլիս), էջ 839-855