Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/145

Այս էջը սրբագրված է

նոր Հայեցական ու խոհուն կեաքի արեւը Հանդարտ ծագում է հեռաւոր պաղ։Թւում է, որ սա մի վերջնական վճիռ է մի տխուր դամբանական այն բոլոր տառապագին յուզումներին որ երբեմն տակն ու վրայ էին անում նրա սիրտը. մի թախծալի մնաս բարեւ եւ յոռետես գնհատութիւն կեանքի մէջ ուժգնապէս կրած վշտերի,եթէ միայն սա ծովի անդորրը չէ,նոր յուզումից առաջ… վիրաւոր սիրտն ապաքինում է. ժամանակն ու երգը ամոքել են տառապած սիրտը` թէեւ բացասական վճիռների գնով…


Բայց դժուար է ապրել… աւերակների մէջ բանաստեղծին հարկաւոր են զթոտ աչքեր, յոգնած սրտին նոր ուժ եւ վհատած հոգուն նոր հաւատ։Առանց կապի չի կարող ապրել մարդն այս աշխարհում։ Թող չլինի ո՛չ սէր, ո՛չ ընկեր. բայց զգալ շարունակ, որ «հոգիդ որպէս աշնան խեղճ տերեւ դողդոջուն ընկած է բնութեան առջեւ», այդ նոյնչափ անմխիթար գրութիւն է որքան եւ «շիրիմ» սրտով մարդկանց մէջ շրջիլը:Եւ ահա վրայ է հասնում իսկական բուժումը. այն միակ ճշմարիտ ելքը, որով կարելի է դուրս գալ ցաւերի մթին աշխարհից դէպի նոր կեանքի արեւաշող հեռաստանը…

Այդ ելքի գրաւականը արդէն կար բանաստեղծի մէջ նոյն այն 1897թ. երբ նա փրկութիւն է որոնում իր տառապանքներից. առոյգ տրամադրութեան մի բաղդաւոր վայրկեանում կարծես թափ է տալիս իր վշտերի ծանրութիւնը եւ կանչում է եռանդուն.

Է՜յ ջա՛ն, հա՛ ջա՛ն, իմ սրտի մէջ
Արար աշխարհ տեղ ունի…
Ես սիրտ ունիմ քարայրի պէս՝
Անչափ, անծեր — տակ չկայ.
Ամէն մի շունչ, ձէն ու ծպտուն
Սրտիս խորքում ձէն կուտայ… (69)


Բնութեան անդրաձայնելու, նրա հետ ապրելու ընդունակութիւնը այնպիսի կենսաբեր աղբիւր է, որ կարող է մեր կեանքի անապատը նեղ կանաչուտով կապել գոհունակութեան դրախտի հետ: Եւ ահա ծնունդ են առնում Իսահակեանի խորագոյն բանաստաղծութիւնները, որոնք փոքր ինչ մութ են՝ ինչպէս ամէն խորութիւն, եւ կարօտ մեկնութեան:

Նայե՞լ էք արդեօք վերջալոյսին կամ առաւօտը վաղ լուսապարար բարձրութիւնից մառախլապատ ձորերին. ինչպե՜ս մշուշը