Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/160

Այս էջը սրբագրված է

ժամանակ՝ ան մի պահ կարծեց թէ կոչուած է լինել մարգարէ : Այո ապրումին սազմը սակայն ան ունէր երբ դեռ Նիցչէն չէր ճանաչեր : Այդ ապրումը ծնունդ էր իր բնածին համազգացութեան՝ բնութեան կեանքին : Հոյակապ են եւ անկորնչելի այն երգերը, որ ծնունդ են այս ապրումի : Բանաստեղծին կը թուի թէ տիեզերքը մի անհուն զանգ է եւ իր հոգին անոր լեզուակը.

Եւ յանկարծօրէն՝ պարզ ու աննսեմ
Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա
Տիեզերքը ողջ մի մեծ անհուն զանգ
Ես հոգիս նրա լեզուակը վսեմ…
Եւ հրաշքներով վեհ լռութեան մէջ
Տիեզերքն անծիր ղօղանջում է խոր.
Եւ իմ հոգումն է , իմ հոգին է այն
Որ ղօղանջում է.— Ես մարգարէ եմ…


Եւ բանաստեղծը գահավիժում է դէպի «զորչ ու հարթ» զանգուածը , դէպի ամբոխը.

Նրան խայթելու եւ քարոզելու
Եւ արտասուելու, եւ այրուելու…


Եւ նա զայրագին խօսում է նիւթապաշտ ամբոխին.

Ես ձեզ ասում եմ. կր գայ ոգու սով
Եւ դուք կը քաղցէք ճոխ սեղանի մօտ.
Կ՚ընկնէք մուրալու յափրած որկորով,
Հրեղէն խօսքի , վեհ խօսքի կարօտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք
Նիւթի տաճարում արբած պարեցիք
Մոռացած անմահ անհունի տենչանք:
Դո՛ւք , որ հեղնեցիք ուժն ստեղծագործ
Ձեր նիւթի հանդէպ կը գայ ոգու սով
Եւ մուրացկի պէս փշրանքի համար
Ծարաւ ու նօթի՝ կ՚անցնէք ծովէ ծով:


Ել հոգու աչքով կը տեսնէ նաեւ մարգարէի վախճանը մեր բիրտ աշխարհում : Երազին մէջ կը թուի թէ զինքը կը տանին կախելու՝ տատասկէ պսակը ճակատին :