Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/174

Այս էջը սրբագրված է
Ս. ՆԱԶԱՐԵԱՆԸ ԴՈՐՊԱՏՈՒՄ
[[Հեղինակ:|]]
 [[]]
[[]] 

[[Կատեգորիա:]]

Նազարեանը, որ այդ ժամանակ քսան տարեկան էր, շաբաթներ շարունակ Ռուսաստանի տափաստանները կտրելով եւ նոր մարդկանց ու նոր կեանքի հանդիպելով՝ հասնում է վերջապէս այն փոքրիկ քաղաքը, որ այնքան մեծ դեր է խաղացել մեր ազգային վերածընութեան պատմութեան մէջ՝։ Այնտեղ նրան սպասում էր իր մտերիմ ընկերը՝ Աբովեանը, որ երկու տարի առաջ եկած լինելով՝ անշուշտ ծանօթ էր թէ՛ քաղաքին եւ թէ գերմաներէն լեզուին եւ ուրեմն կարող էր դիւրացնել նորեկ երիտասարդի առաջին քայլերը օտար միջավայրում, մանաւանդ որ, ինչպէս վերն էլ նկատեցինք, Աբովեանը 7-8 տարով մեծ էր Նազարեանից: Կարելի է ասել, որ Աբովեանը մի համակիր մթնոլորտ ստեղծեց իր ընկերոջ շուրջը. Խ. Աբովեանի բարեկամ գերմանացի Շվէբան, դեռ Նազարեանին չտեսած՝ յանձն էր առել նրա ապրուստը հոգալ, վստահելով Աբովեանի կարծիքին Նազարեանի մասին: Նոյն մտքով Աբովեանը հաւանօրէն խօսում էր եւ ուրիշների հետ: Նազարեանն իր մեղմ բնաւորութեամբ եւ զարմանալի ջանասիրութեամբ շուտով գրաւեց ամէնքի համակրանքը եւ ցոյց տուեց, որ անհիմն չէին Աբովեանի խօսքերն իր մասին:

Մինչեւ Աբովեանի Դորպատից մեկնիլը, այսինքն մինչեւ 1836 թ. որ նշանակում է մօտ 4 տարի, Աբովեանն ու Նազարեանը ապրում եւ ուսանում էին միեւնոյն քաղաքում: Նրանց սրտակից բարեկամութիւնը պէտք է որ այստեղ աւելի սերտանար, քանի որ միակ հայերն էին այս օտարութեան մէջ եւ մանկութեան ընկերներ: Թէեւ գրաւոր ապացոյցներ չկան այն ժամանակներից, բայց բնական է ենթադրել, որ այս երկու նշանաւոր հայերը յաճախ պատաում էին իրար, համեմատում Կովկասն ու Դորպատն իրար հետ, զննում իրենց խաւար հայրենիքի էի վէրքերը եւ մտածում նրան օգնլու հնարների մասին: Այսպէս ենթադրելն այնքան աւելի հաւանական է, որ դէպի նման մտածումներ նրանց մղում էին թէ՛ պրոֆէսորները եւ թէ՛ շրջապատի բոլոր բարեացակամ մարդիկ:

Պարրոտն Աբովեանին տարել էր Դորպատ կրթելու, որ նրա միջոցով հայերի մէջ եւրոպական լուսաւորութիւն տարածէ. նա խորհուրդ էր տալիս վերադարձին դպրոցներ բանալ ժողովրդի համար։ Խ. Աբովեանի բարեկամ գերմանացի Շվէբան, Աբովեանից «մի

- 141 -