Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/182

Այս էջը սրբագրված է

Այս միտքը նա շատ աւելի պայծառ ձեւակերպեց յետագայում: Քառասուն աարուայ փորձ ունէր Նազարեանն իր աչքի առաջ. Հայը ստիպուած էր օտարանալու, որ գիտութիւն ստանայ: «Ես նախ գերմանացայ եւ ապա հայացայ եւ կարծեմ գերմանանալուցը հային այնքան վնաս չկայ, ինչպէս ռուսանալուցը», դրում է նա մի մասնաւոր մարդու: Պէտք էր ստեղծել ազգային դաստիարակութիւն եւ հայ մանուկին հաղորդ անել եւրոպական գիտութեան հայերէնի միջոցով: Հայը հայ մնալով պէտք է լուսաւորուէր: Այսքանը չէին հասկանում Լաղարեանները, որոնց ճեմարանում դասատըւութիւնը լինում էր ռուս լեզուով եւ ռուսերի ձեռքով: Սրանով պէտք է մեկնել Նազարեանի նամակներից մէկի ակնարկները վարձկան օտարականների մասին, որոնց աչքը Լազարեանների արծաթի վրայ է միայն եւ նրա մշտական հակառակութիւնը էմինին, որ կարծում էր հայ պատմագիրների ռուսերէն թարգմանութեամբ ծառայում է հայերի լուսաւորութեան գործին. սրանով կարելի է մեկնել նաեւ այն կշտամբանքը, որ, Նազարեանն ուղղում էր «աստեղազարդ» դաւաճաններին:

Եւ Նազարեանը փորձում է Ղազանում անել ինչ որ հնարաւոր է՝ հայերին ինքնագիտակցութեան բերելու համար. միաժամանակ նա հետամուտ է գիտական աստիճաններ ձեռք բերելու, որոնք եւ հաւանօրէն բաց արին նրա առաջ Լազարեան ճեմարանի դռները: Նրա աշխատանքը դնում էր դանդաղ եւ առանց ոգեւորութեան.

«Մեռած է իմ սիրտը, գրում է նա Ղազան հասանելուց քիչ յետոյ. Թէեւ սկսում եմ արիական հոգով, բայց եռանդը պաղելով ասպարիզի կիսում՝ դօսացնում է իմ ճիգը եւ յաջող վախճանը նահանջում է, ուստի անթիւ եւ անհամար սկսուածներ ունեմ եւ ոչ մի վախճան»: Այդ սկսուածներից մէկն էր մի համառօտութիւն ընդհանուր պատմութեան անցքերի, որ մնաց անտիպ: Այնուհետեւ նա գրում է մի համառօտ հոգեբանութիւն, որ լոյս տեսաւ Մոսկուա տեղափոխուելուց յետոյ:

1844 թ. նա կազմում է մի համառօտ տեսութիւն հայոց գրականութեան մասին ռուսերէն լեզուով, որ կրում է հետեւեալ խորագիրը. Բեգլիյ Վզգլեադ Հայկանսկոյ Լիտերատուրի (*) եւ որ տպագրուեց համալսարանի յուշագրերի մէջ: Այս փոքրիկ գրութեան միակ արժանիքն այն է, որ ռուս լեզուով առաջին աշխատութիւնն է

(*) Թռուցիկ ակնարկ Հայկական Գրականութեան վրայ: