Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/200

Այս էջը սրբագրված է

նիւթերի մասին : Հոգեւորականութիւնը անկարող էր այլեւս աշխարհականի կրթական պահանջներին գոհացում տալ, որովհետեւ նա հեռու էր այն կեանքից ու կարիքներից, որ մղում էին աշխարհականին դէպի գիրն ու գիտութիւն: Հոգեւորականի դարաւոր հըմտութիւնը պէտք չէր գալիս այլեւս : Նոր պահանջներին գոհացում տալու համար նոր մարդիկ էին հարկաւոր, որոնք գային իրական կեանքից եւ գրէին աշխարհիկ նիւթերի մասին հանրամատչելի լեզուով: Գրագիտութեան ծաւալումը գրիչ է դնում նաեւ աշխարհականի ձեռքը, որ աւելի հնարաւորութիւն ունէր աշխարհ տեսնելու եւ աշխարհից խօսելու: Աշխարհականն այսպիսով մտնում է գրական ասպարէզ:

Շուտով կեանքը գնում է մի անխուսափելի երկընտրանր, ո՞վ պէտք է ղեկավարէ հայի միտրը, կամքն ու զգացումը. հոգեւորակա՞նը թէ աշխարհականը: Բանավեճը դաոնում է գրականութեան բովանդակութեան եւ լեցուի շուրջը, բաըց իսկապէս երկու դասի խուլ պայքարն է, որ ստանում է երկու աշխարհայեացքի եւ երկու լեզուների ընդհարման կերպարան: Այս պատերազմի մէջ Նազարեանը հանդիսանում է աշխարհական դասի տեսաբան ր եւ նրա իրավունքների աներկիւղ պաշտպանը : Ակզբում նա կարծում էր , որ հոգեւոր դասը կարող է ընդաոաջ գնալ ժամանակի պահանքներին, ինքը լուսաւորուել եւ ապա լուսաւորել իր հօտը: Ուստի նա դիմում էր կաթողիկոսներին եվ եպիսկոպոսներին, համակիրներ էր որոնում Էջմիածնի վանքում: Միաժամանակ նա դիմում էր ազգի մեծատուններին եւ յորդորում էր նրանց աջակցել ազգային վերածնութեան գործին: Նրա իդէալն էր մի ժամանակակից լուսաւորութիւն, որ տալիս է լուսամիտ հոգեւոր դասը մեծատուն հայերի օժանդակւթեամբ: Ժամանակի ընթացում նա համոզուեց, որ այդ երկու դասը եւ անպէտք են իբր վարիչներ ազգային հաւաքական կեանքի եւ նա դիմում է «հասարակածին», այսինքն աշխարհական հանրութեան: Այս տաքտիկական փոփոխութիւնն է միայն, որ մենք նկատում ենք Նաղարեանի մէջ «Հիւսիսափայլի» շրքանում:

Նազարեանը միակ մարդն էր իր ժամանակ, որ կարող էր եւ պատրաստուած էր վարելու աշխարհական դասի պայքարը հոգեւորականութեան դէմ: Ոչ ոք նրանից լավ չէր ըմբռնում հայութեան ճակատագիրը Ռւսաստանում, մեր ազգայնութեանր սպառնացող վտանգները եւ այն միջոցները, որոնցով հնարաւոր է ազգային կերպարանքն անվթար պահելութ ընթանալ ժամանակի հետ: