Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/206

Այս էջը սրբագրված չէ

ՄԻ ԿԷՏ Ս. ՆԱԶԱՐԵԱնԻ

ԿեՆՍԱԳՐՈԻԹԻԻՆԻՑ

Ստ. Նազարեանը Ներսիսեան դպրանոցն աւարտեց 1826 թ. վերջին եւ հետեւեալ տարուայ Փետր. 4—ին աւարտման վկայական ստացաւ: 1832 թ., հաւատօրէն գարնան վկրջին կամ ամառը՝ նա գնաց Դորպատ ուսանելու: Ի՞նչ էր անում նա 1827—1832 թ. եւ որտեղ էր: Նրա կենսագրութեան այս կէտը մութ է մնացել, ստոյգ տեղեկութիւնների պակասութեան պատճառով:


Այս մասին Լէօն գրում է իր « Ս. Նազարեան» ընդարձակ աշխատութեան առաջին հատորում (էջ 53—4). «Թէ ինչ էր անում Նազարեանը իր ուսումը աւարտելուց յետոյ—մեզ ճիշտ յայտնի չէ: Ներսիսեան դպրոցից դուրս գալուց յետոյ սկսւում է նրա կեանքի մի շրջանը, որի մասին տեղեկութիւններ չեն մնացել: Գիտենք միայն, որ նա ուսումը աւարտելուց յետոյ էլ յաճախում էր դպրոց, Շահան Ջրպետից ֆրանսերէն դասեր առնելու համար: 1828 թ. սեպտեմբերին, Նազարեանցը Ջրպետի այդ տեսակ աշակերտների թւում է նշանակուած: Թէ ինչ եղաւ այնուհետեւ մինչեւ 1832 թ. հաստատ յայտնի չկ»:

Լազարեան ճեմարանի աշակերտների ցանկում յիշատակւում է «Ստեփ. Նազարեան» անունը: Լէօն տրամադիր է երեւում ընդունելու, որ, Նազարեանը Ներսիսեան դպրոցն աւարտելուց յետոյ գնացել է Մոսկուա: «Եթե ընդունենք, գրում է Լէօն, որ դպրոցը վերջացնէլուց յետոյ Նազարեանցը գնացել է Ռուսաստան, այն ժամանակ պէտք է անել մի այլ ենթադրութիւն—որ Դորպատ գնալուց առաջ