նա վերադարձել Է Թիֆլիս, որովհետեւ նա շատ պարզ է ասում, որ Դորպատ ճանապարհուել է Թիֆլիսից 1832-ին։
Գուցէ ընդունելով այս ենթադրութիւնը, հասկանալի դառնան Նաադարեանցի այս խօսքերը։ «Բայց թէ կրկին տեսութեան ժամերը մանաւանդ երկարատեւ բացակայ ութիւնից յետոյ, որպիսի տարապայման շարժողութիւնք սովոր էին յարուցանել նորա (այսինքն մօր) մէջ, դժուար է ինձ նկարագրել» (էէօ, 1, էջ 62. ընդգծողն ինքն է):
Մեզ հետաքրքրող հարցն այն է, թէ ո՞րտեղ էր Նադարեանը 1827—32 թ.: Շահան—Ջրպետը ֆրանսերէնի դասերն սկսեց 1827 թ. օգոստոս 9—ին: Յայտնի է, որ Նադարեանը նրա 42 աշակերտէներից մէկն էր: Նշանակում է Ներսիսեան դպրոցն աւարտելուց յետոյ Նազարեանը Թիֆլիսումն էր մինչեւ վերոյիշեալ թուականը: Ներսիսեան դպրոցի պատմութեան մէջ (էջ 170—71) Երիցեանը բերում է Ջրպետի աշակերտների ազգանուանց ցուցակը, որ կազմել է ինքը դասատուն 1828 թ. սեպտեմբերին: Այնտեղ յիշատակուած է նաեւ Նազարեանի անունը եւ դիմացը նշանակուած է «լաւ»: Ներսէսի աքսորի հետեւանքով մի խուճապ ընկաւ նրա մերձաւոր բարեկամների շրջանում, դպրանոցը 20 օր փակ մնաց (1828 օդոստ. 8-ից մինչե 27–ը). աշակերտները ցրուեցին. 400 հոգուց միայն կէսն եկաւ ուսումը շարունակելու: Ցրուեցին եւ Ջրպետի աշակերտները իր ցուցակում աշակերտների անուան դէմ նա նշանակել է թէ ինչ են եղել նրանք. «ոչ եւս դայ», «գնաց ընդ զօրս», «լոմայափոխ է», «գնաց ի կէնճէ», պաշտօն ունի» եւ այլն: Նազարեանի անուան դէմ ոչինչ չկայ նշանակուած: Նշանակում է նա քաղաքումն էր այդ ժամանակ եւ նորից յաճախում էր Ջրպետի դասերին: Այդ եզրակացութեան կարելի է գալ Երիցեանի խօսրերից, որ անմիջապէս հետեւում են աշակերտների ցանկին. «Այդպէս ահա Ջրպետի 42 աշակերաներից ուսումնարանը բացուելուց յետոյ վերադարձան շարունակել դաղդիերէն դասերը միայն 15 հոգի, իսկ 27-ը բոլորովին հեռացան» (էջ 171): Արդէն Ջրպետի, «ոչ եւս դայ» խօսքից հետեւում է, որ միւսները, որոնց անուան դէմ նկատողութիւն չկայ, գալիս են իր դասերին: Ջրպետը իր դասերը շարունակեց մինչեւ 1829 թ. ապրիլ ամիսը:
Պաստոր Վէոլէր, Նազարեանցի մտերիմ բարեկամներից մէկը Ս. Շահազիղի խնդիրըով Լէօի համար դրել է իր յիշողութիւնները