ասիական հէքիաթում իշխում է անմխիթար անշարժութիունը մի անգամ տիրապետած պատրանքների դէմ:
Բայց մեր «Քաջ Նազարի» համար սա մի շեղ իդէա է. բուն նիւթը ապրում ու զարգանում է ուրիշ գաղափարով—բաղդի իդէայով։ Հէքիաթն ասում է, որ աշխարհում քաջութիւնը, խելքն ու հանճարը ոչինչ են-բախտն է գլխաւորը։
Արդ` ի՞նչ է բախտը մեր ժողովուրդի այս յղացումին նայելով։ Բախտն այլ բան չէ, քան հանգամանքների յաջող դասաւորութիւն եւ աննպաստի նպասաաւոր մեկնութիւն: Շրջելով այս որոշումը՝ կարելի է ասել, որ անբախտութիւնը այլ բան չէ է բան հանդաս–մանքների անյաջող դասաւորութիւն եւ նպաստաւորի աննպաստ մեկնութիւն։
Ճշտենք այս որոշումը հէըիաթի վրայ:
Ահա մի շարք հանգամանքների յաջող դասաւորութիւն: Նազարենց գիւղի ջահանան մի սրամիտ մարդ է: ծաղրի համար նրա ձեռքն է տալիս մի դրօշակ, վրան գրած՝
Անյաղթ հերոս քաջն Նազար
Որ մին զարկի ջարդի Հազար։
Քահանան ակնարկում է Նագարի սպաննած ճանճերին, բայց այդ դրօշակը դառնում է Նագարի բաղդի բանալին:
Նաղարը մտնում է անտառ եւ այդ ժամանակ մի վախկոտ գիւղացի է անցնում ձիով։ Նագարն ընկնում է Հարսանիք եւ գտնւում են սնափառ մարդիկ, որ աչքի ընկնելու համար հնարում են չեղած սխրագործութիւններ ու կապում Նազարի անուան: Նազարի հռչակը իրանից առաջ հասած է լինում եօթ հսկաներին, որով Նազարի բանը յաջող է գնում է: Վագրը գալիս է ճիշտ Նազարի ելած ծառի տակն է պառկում. լեղապատառ Նազարը ճիշտ վագրի մէջքին է ընկնում եւ յաջող ում է կպած մնալ առանց վայր ընկնելու: Կռուի ժամանակ ծառի ճիւղը փտած է դուրս գալիս…
Ահա եւ աննպաստի նպաստաւոր մեկնութիւնները։ Նազարը ոչ ծառայ ունի, ոչ կարգին զէնք—այդ նրանից է, որ ամրոցի աշխարհը նրա ծառան է եւ կարգին զէնքով ամէն հասարակ մարդ էլ կարող է քաջութիւն անել: Նազարն իր ահից գոռում է. ճամբորդ գիւղացին կարծում է աւազակներ են գալիս՝ թողնում է ձին ու փախչում: Հսկաների առաջ նա դողում է սարսափից. - նրանք կարծում են բարկացել է ել ուր որ է եօթին մի ղարկով կը վերջացնի: Վադրի մասին լսելիս դուրս է պրծնում, որ յետ փախչի