աւելացնենք նաեւ Վ. Տէրեանին, որ նոյնպէս տարուած Է մի անուրջ-աղջկայ տենչով՝ այն ժամանակ պէտք է կարծել,որ այդ է այն նոր խօսքը, որ մեր գրական նոր սերունդը ասում է սիրոյ մասին:
Երեքն էլ նոյն հայեացքն ունին սիրոյ վրայ եւ նոյն կերպ են մեկնում նրա ծագումը, միայն թէ Վ. Տէրեանը մեղմ է, Մ. Մանուէլեանը վհատ, իսկ Իսահակեանը՝ յախուռն: Առաջինը դեռ որոնում է հաւատով, երկրորդը՝ հիասթափ լքում է սէր ու կին, իսկ երրորդը՝ դեռ նոր է զգում երազ-աղջկայ հմայքը: Երեքն էլ սիրոյ վրայ բնախօսական տեսակէտ չունեն, չունեն նաեւ բարոյական տեսակէտ. երեքի հետաքրքրութիւնն էլ իմաստասիրական է, եթէ կ՚ուզեք գեղագիտական. միայն Վ. Տէրեանն աւելի բանաստեղծ է եւ երազուն, Մ. Մանուէլեանն աւելի ապրած ու արձակունակ, Ի. Իսահակեանն աւելի անփորձ եւ խանդավառ: Առաջնի մէջ կայ մի ազնիւ տրտմութիւն, երկրորդի մէջ մի դառն յուսախաբութիւն եւ երրորդի մէջ մի տենչալից սպասում:
Ի. Իսահակեանը իր տրամագրութեամբ շատ է տարբերւում միւս երկուսից եւ թւում է մի նոր աստիճան մեր մատաղ սերունդի վերելքին։ Նա դեռ եւս՝ իր բառով ասենք՝ մի «խազմուզ» է, այսինքն քաղցու, նոր գինի, ամբողջովին եռ ու եփի մէջ. թէ ինչ կը դառնայ կեանքի մէջ այդ գինին, երբ եփը նստի՝ առաջուց դժուար է գուշակել:
Նա նախազգում է կնոջ հմայքը, բայց դեռ չի ճանաչում նրան. տրտմութի՞ւն է սպասում նրան ինչպէս Վ. Տէրեանին, թէ յուսախաբութիւն՝ ինչպէս Մ. Մանուէլեանին, ո՞վ կարող է գուշակել: Չայց իր բարձր տրամադրութիւնը մեզ համար մի նշան է, որ նոր սերունդի վրայից կարծես անցնում է վհատութեան կործանիչ յորձանքը եւ թարմ ծիլերը հաւատով ու վստահութեամբ նոր կեանքի են բարձրանամ, հող չէ, որ առայժմ սիրոյ շրջանում։ Ազնիւն ու արին միշտ յաղթանակում են այսօր սիրոյ մէջ, վաղը հասարակական կեանքում: Ի. Իսահակեանի գիրքը այս տեսակէտից մի սրտապնդիչ «նշան է ժամանակաց»:
Նրա տրամադրութեան մէջ սիրոյ տենչը գերակշիռ է, բայց նա հիւսուած է այլասիրական մղումների հետ մի զարմանալի սերտութեամբ: Վերջին գիծը աննշան տեղ է բռնում, մի ցայտ միայն նրա ոգեւորութեան շադրուանի բայց և այնպէս այդ ցայտը կայ։ Այս հիման վրայ նա մի օղակ է կազմում այն երիտասարդութեան՝ որին պատկանում են Վ. Տէրեան եւ Մ. Մանուէլեան, որոնք
- 221 -