Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/273

Այս էջը սրբագրված է

ՌՈՒՍԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ 1912 ԹՈԻԻՆ (*)

բ.

Վերջին տարիների ռուսահայ գրականութիւնը կարելի է անուանել վհատութեան կամ լքումի եւ որոնումի գրականութիւն: Մի տաս տարի առաջ վիպասան թե բանաստեղծ երբ գրում էին՝ ունէին որոշ բովանդակութիւն եւ նոյնքան որոշ ձեւ՝ նրանց տրամադրութիւնը նոյնպէս որոշ էր: Նրանց երկերում զգացւում էր տրամադրութիւնը կամ ողբ եւ նրանք շատ լաւ գիտէին ինչի համար են տրտմում եւ ինչի համար ողբում: Տրտմում էին, բայց երբեք վհատ կամ լքուած. նրանք ունէին որոշ իդէալներ, որոնց հաւատում ու սիրում էին, եւ տրտմում ու ողբում էին անհրապոյր իրականութիւնը տեսնելով, որ հեռու էր իրենց իդէալից:

Ռուսական մեծ պետութեան ներքին շփոթութեան ժամանակ, երբ ասպարէզը մնացել էր պայքարողներին եւ երբ միայն ռազմի երդերը կարող էին յաջողութիւն ունենալ—բանաստեղծները եւ վիպասանները առժամանակ մնացին «ընդ գրանաւ». ոչ թէ կարդալու, այլ գործելու ժամանակ էր. երգերն ու զդացումները մարդիկ ապրում էին ոչ թէ գրասեղանի մօտ կամ դահաւորակի վրայ, այլ առանց գրքերի` հրապարակական պայքարներում:

Կարճատեւ փոթորիկը հանդարտուեց. շատ իդէալներ չիրականացան, շատ յոյսեր մարեցին. եկաւ մի ընդհանուր լքում եւ վհատութիւն: Ամենամեծ հասարակական եւ ընկերական շարժումը վիժեց դառնապէս եւ ամէն մարդ լքեց ընդհանուր գործը եւ անձնատուր

(*) Կը պակսի Ա. յօդուածը։