Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/310

Այս էջը սրբագրված է

իմաստուն շրջմոլիկը կեանքի վերաբերմամբ։ Այդ յատկութիւնը այնքան ցայտուն է, որ երկարել մեր գրախօսականը վերլուծութեամբ մենք հարկ չենք տեսնում: Զուսպ հոգին անզուսպ է իր արտայայտութիւնների մէջ եւ անհամբեր, իր մտքերն ու զգացումները պարզելու: Այդ հանգամանքն ազդում է նրա լեզուի համաձայնութեան վրայ, որ թափթփած է, խառն ու անկանոն , թէեւ կենդանի եւ լիքը բացառութիւններով: Երկու օրինակ. «ու նա (պարող կինը) մնում էր սառն , արձանի պէս անշարժ՝ կրկին ու կրկին հրաւէրներին ու բազմութեան անւերջ կանչերին…»: (էջ 37)։ «կրկին ես հիանում էի արծուի նրա շրեղ խոյանքներով…»(էջ 38): Անկարգ շարայարութիւն:

Համբերութեան պակասը նրա յղացումների բնորոշ յատկութիւնն է, լինին ամբողջ գրուածներ, թէ զատ—զատ պատկերներ ու արտայայտութիւններ: Բաւական է, որ երկու բառ կցուեն իրար հետ մի պատկեր տալու՝ նա անմիջապէս գրի է առնում, առանց հաշիւ տալու իրան պատկերի ներքին իմաստի մասին: Երկու Օրինակ. «Երբ աեսնում էի քեզ, ասում է աղջիկը, իմ մէջ մանկոթիւնս էր զարթնում. ես կայտառ խաղում էի, կարծես հրեշտակներն էին իայտում իմ մէջ եւ ինձ աալիս իրենց ջինջ ու մաքուր հայեացքները, որոնցով ես նայում էի քեզ վրայ եւ աշխարհի վրայ… (էջ 25): «Հովիտների» մարգագետինները թեթեւութիւուն ու թռիչք էին հաղորդում ոտներիս եւ հրճուանքի կանչեր էին դնում ձայնիս վրայ…»(էջ 25):

Երկու հատուած, որ ցոյց կը տան Սէյրու ոճի եւ տաղանդի առաւելութիւններն ու պակասութիւնները: «Ամէնից առաջ կաղամախու տերեւներն են դեղնում… Տերեւներն սպիտակ ու անբիծ կաղամախու… Ու տխրութիւնն ինչպէս արդէն մեղմով նստում է այգում : Յարատեւ բեղմնաւորութեան տակ ծռմռուած երախտաւոր ծառերը արտասուել են պատրաստւում եւ գետնի վրայ տեղ—տեղ դեղին տերեւները հողի մայրութիւնն են զգւում…» («Աշնան դէմ» էջ 7)։ Իմաստասիրելու միտումը, որ շատ շեշտուած է Սէյրու մէջ, նրա գրչի տակ թանձրացեալ գաղափարների տեղ՝ դնում է վերացական իմաստով բառեր, որոնք իրական պատկեր չեն տալիս. «բեղմնաւորութեան տակ ծռմռուած ծառեր», «հողի մայրութիւննեն զգւում», «տիւրութիւնը մեղմով նստում էն»: Բայց միաժամանակ ո՜րքան տեղին են «երախտաւոր»–ը պտղատու ծառերի համար եւ