վարմունքներն ու դիպուածներն են նրան գրաւում եւ ոչ թէ մարդկային Հոգու վերլուծութիւնը։Նա ունի իր աշխարհայեացքը եւ նախասիրութիւններր, որոնք եւ ազդում են նիւթերի ընտրութեան եւ դէպի այդ նիւթերն ունեցած վերաբերումի վրայ։Ամէն իրողութիւն, որ չունի Հասարակական անմիջական արժէք նրան բնաւ չի Հետաքրքրում:Իրական կեանքում երկու կարգի երեւոյթներ են նրա ուշադրութիւնը գրաւում․— ժողովուրդի ծանր կացութիւնը եւ նրա օգտին պայքարողների կեւանքը:
Իր «Փոքրիկ պատկերները» նուիրուած են այն «Նահատակների» յիշատակին, որ իրենց անձերր զոհել են հայի ազատագրութեան գաղափարին՝ տանելով ամէն տեսակ նեղութիւն:«Ազատութիւնն» այն գաղափարն է, որ սիրում է հեղինակը եւ որին ծառայում են իր ուրուագծած դէմքերր։Ահա «Փշոտ ճանապարհին» մի դինուոր․ երկու օր քայլել է նա վիրաւոր եւ հիմա գլուխը, յոգնած ընկերոջ ծնկանը՝ յանկարծ յիշում է հեռաւոր մօրը․ մի վայրկեան միայն․ երեկոյեան նա գունատ եւ ուժասպառ՝ նորից Հետեւում է իր ընկերներին:
Ահա մի ուրէշ գինուոր, որի ոտների տակ բշտիկներ են գոյացել քայլելուց եւ ընկերներր շէկ երկաթով դաղում են՝ որ միւս օրր միասին ճամբան շարունակել կարողանան (Քարանձաւը):Մի ուրիշ գինուոր Գ․ Չաւուշի խմբից, որ գիշերուայ կռւում վիրաւորւում է եւ թշնամու ձեռքը չընկնելու համար նախ հրացանն է ծովը նետում, վէրջն իրան (Աստաբ):
Մի դեռատի այրի, որ ամուսնուց մնացած իրերն ու երեխային երկու կապոց արած՝ փախչում է գիւղը մտնող զօրքի առջեւից եւ շփոթութեան մէջ՝ որդուն խորխորատը ձգում, կարծելով թէ իրերի կապոցն է ձգել։ (Սարսափի օրերից):
Բայց աՀա եւ ռուսահայ կեանքի պատկերը։Ծերունի Տէր–Ակոփն ու իր կինը երեք տարի է չեն տեսել էրենց մինուճար որդուն, որ բանտ է նստած ժողովուրդի շահերը պաշտպանէլու համար:Տէրտէրն աղօթում է շարունակ, մայրը՝ լաց լինում:Եւ ահա Զատիկ գիշերը ծերունու սիրտն զգում է թէ որդին պիտի գայ եւ իրօք գալիս է (Մեծ տօնին):Բանուոր Բախշին, որի ոտին մի երկաթ է ընկել ու շատ ցաւ տուել, դեռ չլաւացած դուրս է եկել հիւանդանացից եւ սկսել է նորից աշխատէլ, բայց ոչ նոյն ջանասիրութեամբ։Նա աւելի աշխատել է ձեւացնում, քան թէ իրօք գործ է անում:Նրա ոտը դեռ չէ լաւացել, բայց չէ կարող Հիւանդանոցում մնալ, որովհետեւ