Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/34

Այս էջը սրբագրված է

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՐԱԶ ՕՐԵՐ»Ը

Թիֆլիս, 1896թ. 169թ. էջ

«Մուրճ»–ի մշտական ընթերցողներին արդէն ծանօթ է Շանթի «Երազ օրերը» — դեռ այն ժամանակից, երբ մաս մաս ապւում էր «Մուրճ»ում: Նորերս լոյս է տեսել նոյն վէպիկը առանձին գրքով հրատարակած եւ հաւանօրէն շատերը նոր կը ծանօթանան նրա հետ: Օգտուելով առիթից, մենք ուզում ենք մի քանի խօսք ասել նրա մասին:

Երկու—երեք տարի է ինչ Շանթը յայտնուել է մեր ռուսահայ գրականութեան մէջ, եւ սխալուած չենք լինի եթէ ասենք, որ նա գրաւել է արդէն ընթերցող հասարակութեան ուշադրութիւնը: Նա իր գրական գործունէութիւնն սկսեց մի պոէմայով «Լեռան աղջիկը» խորադրով, (*) որ լոյս տեսաւ 1893 թ. եւ ապա, կարճ ժամանակամիջոցից յետոյ, նա երեւաց Մուրճում «Երազ օրերով», որ նրա առաջին փորձն է արձակ գրութեան մէջ: Ապա նա սկսեց համարեա ամէն ամիս երեւալ Մուրճում: Այնպիսի մի դեբիւտ, որպիսին «Երազ օրերն» է, մի սկսող գրողի համար մեծ բան է, եւ շատերը չեն սկսում այդպէս. այդպէս սկսողից ամենայն հանգստութեամբ կարելի

(*) Շանթի սկզբնական (աշակերտական) մանր ոտանաւորները տրուած են եղել Մուրն-ին, 1891 թ. մայիս–յունիսին որոնք սակայն լոյս չտեսան. ապա նոյն 1891 թ. Հայրենիք լրագրում, հոկտեմբերին տպուեց Լերմոնտովից թարգմանած «Մցիրի» պոէման (գրուած ութ-ութ վանկով) 8ոլք ծածկանունով: Ապա 1893 թ. Աղբիւրում տպուեցին 23 հատ մանր ոտանաւորներ եւ Տարազում «Լերան աղջիկը» պոէման։ Այս տեղեկութիւնները մեզ հաղորդեց պ. Շանթը։ Դորանից յետոյ սկսում է նորա աշխատակցութիւնը Մուրն-ին ոտանաւորներով եւ արձակ գրուածքներով:

Ծան. Խմբ.