թանգարաններին եւ տուած բացատրութիւնները արուեստի կրթարաններին: Մի քանի ակնարկ Պարիզի արուեստագիտական մի թերթում բաւական է որեւէ նոր երկրի արժէքն ըմբռնել տալու ընթերցողին, մինչդեռ մեզանում տարրական ըմբռնումներն արուեստի մասին բանիմացներին անգամ պակասում են: Այս դիտողութիւնը վերաբերում է մեր մշակոյթի բոլոր ճիւղերին:
Բայց, ինչպէս կասեն՝ Աստուած եղածն օրհնի: Դառնանք ուրեմն եղածին:
«Գեղարուեստի տեսականը» բաժնի մէջ ամէնից արժէքաւորն է Ցովհ. Ակունեանի «Օգիւստ Ռոդէն եւ գեղարուեստը», ուր յօդուածագիրը քաղուածօրէն բերում է հռչակաւոր քանդակագործի մտքերն արուեստի մասին: Շատ աւելի գնահատելի կը լինէր այդ յօդուածը, եթէ պարզապէս Ռոդէնի մտքերի թարգմանութիւնր լինէր թէկուզ եւ հատուածական, քանի որ մէջ բերած հատուածներն աւելի կոծկած են քան րնդելուզած մի ամբողջութեան մէջ: Ս. Համալեան թարգմանել է ռուսերէնից Ս. Մակովսկու «Գեղարուեստական քննադատութեան էջեր» գրքի յառաջաբանը «Գեղարուեստը եւ իր «raison d՚etre-ր» խորագրով, ուր հեղինակը անփոյթ ձեռքով մի շարք մտքեր է շպրտոում, որ մատնանշում են հեղինակի անփորձ համարձակութիւնն աւելի, քան համակարգած մտածողութիւնը: Բայց վերջ ի վերջոյ, ասում է հեղինակը, միայն գեղարուեստը չի մեռնի: Մի օր մեր ժամանակաշրջանից, մեր բոլոր ճշմարտութիւններից, մեղ սուրբ եւ վեհ թուացող ամէն ինչից կը մնայ միայն մեր ստեղծած գեղեցկութիւնը: …Գեղարուեստը կեանքի գործող ուժ չէ, այլ լոկ նրա անդրադարձումների արտացոլքը դարերի մէջ: Կեանքը անցեալի եւ ապագայի անընդհատ կռիւն է։ Նրա գեղեցկութիւնը յաւէտ ներկայ է: Ապա ուրեմն գոյութիւն ունի միայն մի անմահութիւն — գեղեցիկ անմահութիւնը» (էջ 16): Գեղարուեստը այլ բան չէ քան գեղեցիկ արհեստ. երկուսն էլ կան ու կը մնան իբր ապրում, իբր աշխատանք եւ իբր արգասիք: Արուեստն իբր ապրում եւ աշխատանք եղել է, կայ եւ կը լինի ուրիշ կարգի ապրումներին եւ աշխատանքներին զուգահեռ. իսկ իբր արգասիք աւելի մնայուն չէ, քան արհեստը. եղծման ենթակայ է ամէն ինչ եւ կորուստից ապրում է ո՛չ միայն Մելոսի Վեներան, այլ եւ մի հասարակ բղուղ։ Երեւոյթները հասկանալու համար պէտք է անշուշտ խորամուխ լինել նրանց մէջ, բայց գնահատելու համար դուրս պէտք է գալ միջից` շրջակայ