ծիլերն են՝ որքան եւ վտիտ՝ մեր յաւերժութեան յոյսն ու ապաւէնը։
Դրանցից մէկն է Ժագ Յակորեան, որ մի նոր բողբոջ է մեր մշակոյթի բազմադարեան ծառի վրայ եւ ունի մեծարժէք կարողութիւններ այդ մշակոյթը գունազարդելու եւ նոր տարրերով հարստացնելու: Նա մի նոր հայ աչք է աշխարհի դիմաց եւ մի նոր հայ սիրտ, որ ներապրում Է բնութիւնը: Նա շարունակում է Մ. Մեծարենացի գիծը. նո՛յն կարգի ոգի, բայց ո՛չ նոյն:
Կը նոյնանամ այն ատեն թնութեան հետ միասին,
Երանգներով կը լեցուիմ, համակ բոյրեր կը ցոլամ,
Եւ թրթռուն իմ սրտէն՝ թել-թել ձայներ կը հոսին:
Այսպէս է նա իր «Գաղտնի ճամբան» հատորի մէջ: Նո՛յն ոգին է նաեւ այս նոր հատորի մէջ, բայց մէկ տարբերութեամբ. այնտեղ իր սիրտը բացուած է բնութեան մէջ եւ բնութեան հանդէպ. նորաստեղծ Ադամն է դրախտի մէջ: Այստեղ, չորս տարի յետոյ, նրա սիրտը զարթած է սէր ապրելու համար. նա զգում է Եւայի ներկայութիւնը: Նա դեռ չի ճանաչում Եւային, բայց արդէն որոնում է շարունակ: Մի վաղանցուկ համբոյր եւ մի թեթեւ շոյանք բոցավառում են նրա երեւակայութիւնը: Հատորը դառնում է մի հարսներգութիւն, մի գունագեղ ու նրբին հեքեաթ, որ վերջանում է «երեք խնձորով»: Մենք տեսնում ենք սիրոյ երազանքներ ու տենչեր, հուր բնազդի մանուկ թոթովանքներ, անհամարձակ վայելքների գեղազարդ յուշեր, սպասումներ, կարօտներ, սլաղատանքներ եւ անէծքներ, ողոքներ ու քմայքներ որ ծագում են նրա ներքին հորիզոնի վրայ եւ դառնում են նուրբ եւ այլազան պատկերներ, որ խուժում են հոծ:
Իր նուրբ զգայութիւնները նկարելու համար, Ժազ Յակոբեան օգտագործում է մեր լեզուի հարուստ բառամթերքը, պեղում ու հանում է անլուր բառեր, ստեղծում է նոր բարդութիւններ, դատում է արմատները եւ իբր անջատ բառեր կիրարկում: Նա զգում է բառերի նկարչական եւ հնչական արժէքը եւ գիտակ է այն լոյս եւ ստուերին, որ բառերն ունին իբր դրկից: — Իր պատկերները խուռն են, յարաբարդ եւ վրձինի հետքն աւելի ծիր է քան ղիծ: Պարզ ընթերցումը բառերի ժխոր է թւում, պէտք է հատ—հատ կարդալ տողերը եւ բառերի հետքով պատկերներ գծել:
«Զգայնութեանց նկարիչ» է նա եւ ուրեմն յոյգերի: Մարդկային գաղափարները յոյգի թալկացում են եւ գունաղրկում: Իր ըզգայութիւնները սակայն չափազանց թարմ են, նուրբ ու գունագեղ,