հում բնաւորութիւններ են, նրանք դեռ պիտի կեանք մտնենք շփուեն, ազզուեն շրջապատող եռուն կեանքից, որ կոփուելով՝ որոշ գոյն ու ձեւ ստանան. առ այժմ նրանք կանգնած են կեանքի շէմքից հեռու, եւ միայն երեւակայում են այդ կեանքը։ Երկրորդական բնաւորութիւններից կատարելապէս մութ է Երուանդի հօրեղբօր կինը, մնացածները աւելի կամ պակաս չափով պարզ ու որոշ են: Հեղինակը ընդունակ է մի քանի գծերով որոշել բնաւորութիւններ, որ, ի հարկէ, ամէն մարդու բան չէ: Գրքոյկի մէջ առատութեամբ շաղ են տւած բնութեան հիանալի նկարագրութիւններ, համեմաաութիւններ, նմանացումներ. իսկ լեզուն... լեզուն անասելի գեղեցիկ է. մենք այդպիսի լեզու չենք ճանաչում ոչ մեր, ո՛չ արեւմտեան գրականութեան մէջ: Նա հնչում է տեղ—տեղ մուզիկայի նման, զարմանալի ճկունութիւն ունի. եւ տեսէք, թէ ի՜նչպէս այդ լեզուն համապատասխանում է այն նիւթի բնաւորութեան, որը նկարագրում է. միայն ափսոս, որ նա աւելի մեղմ, նուրբ ու ճկուն է, քան սազ կը գար մեր լեռների ու կոշտ պայմանների զաւակ Միքէին։ Մի նկատողութիւն, եւ անցնենք գործողզ անձերին։ Շանթի այս վէպիկում հերոսները խօսում են միեւնոյն ձեւով - այդ գեղարուեստական չէ. ինչպէս մարդիկ տարբեր են, այնպէս էլ տարբեր է նրանց խօսելու ձեւը. խոշոր եւ արուեստագէտ գրողները միշտ հետեւում են դրան, ուշադրութեան են առնում այդ:
Վարդուհին բուն հայ հասարակութիւնից ու երկրից օտարացած մի շրջանի զաւակ է. մի շրջանի, որ կապուած է ազգի ընդհանրութեան եւ ժողովրդի հետ միայն իր կրօնով եւ ծէսերով։ Այդ շրջանը այնպիսի շրջան չէ, որի զաւակները ցանկալի ուղղութեան եւ մտքերի տէր լինեն: Ամէնից առաջ, այդ շրջանում ոչինչ ուղղային չկայ, բոլոր կապերը անգիտակցական են եւ թոյլ. այդ կապերի կտրելը ամենահեշտ ձեւով կատարուել է եւ կատարւում է մինչեւ այսօր: Այդ շրջանը ցանկալի մտքերի եւ ուղղութեան զաւակներ չի կարող տալ ոչ միայն այն պատճառով, որ ներկայացնում է մի համարեա թէ խզուած ու բաժան մաս մեր ազգի ամբողջութիւնից, ա յլ եւ այն պատճառով, որ ինքն ըստ ինքեան նա շատ քիչ յառաջադիմական բան է ներկայացնում: Մի շրջան, որ ապրում է իր շահերով եւ իր համար, որ չի հետաքրքրւում հանրային ոչ մի գործով, նա այնպիտի զաւակներ կը տայ, որոնք «ոչ տանն են պէտք ոչ դռանը»: Հանրային գործերով հետաքրքրուելու բացակայութիւն, մտաւոր չնչին պահանջներ, բարոյական անսանձութիւն, — ահա ինչպէս