Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/406

Այս էջը սրբագրված է

րի), բայց ձեռագիրների մէջ այդ եօթից մէկը -հինգերորդը- չկայ, թէեւ պատմութիւնը թերի չէ։ Հ. Ն. Ակինեան կարծում է, որ այդ գլխի մէջ հեղինակը խօսած է Պարսկաստանի ներքին վիճակի մասին, որ կեղծարարը աննպաստ համարելով իր կատարած կեղծիքին՝ յապաւած է: Այսպիսով Եղիշէի խոստացածն ու գրքի բովանդակութիւնը «չեն գոցեր իրար» (137)։

Այնուհետեւ հեղինակն աշխատում է վերականգնել Եղիշէի սկզբնագիր պատմութեան բովանդակութիւնը (138-171) եւ թարգմանաբար տալով այն ամէնը, որ Յովհ. Եփեսացին պատմում է 572 թ. ապստամբութեան եւ յոյն-պարսկական պատերազմների ընթացքի մասին՝ հեղինակը Եղիշէի Պատմութիւնից բերում է հատուածներ, որոնք նոյն բանն են ասում յաճախ, թէեւ գործող անձերի անունները փսխուած են: Ապա քննում է Սեբիոսի եւ Եղիշէի Պատմութեանց աղերսն իրար հետ եւ կարծում է թէ Սեբիոս կարդացած էր Եղիշէի Պատմութիւնը։

Այնուհետեւ Հ. Ն. Ակինեան աշխատում է «մանր զննութեամբ մի առ մի վեր հանել Եղիշէի մէջ կեղծ անուններու տակ թագնուած դէպքերը, որոնք Զ. դարու կը պատկանին» (203-366): Հետազօտութեան այս մասը շատ հետաքրքրական է. յատկապէս այն հատուածը, որ վերաբերում է գիսաւոր աստղերի երեւման, ուր հիմնուելով Եղիշէի Պատմութեան մի խօսքի վրայ «լուսալիր աստղերի» երեւման մասին եւ համեմատելով չին եւ ասորի աղբիւրների հետ՝ նա աշխատում է որոշել Եղիշէի Պատմութեան ժամանակը։

Այս ուշագրաւ գրքի մէջ դրուած ու լուծուած են շատ մասնագիտական հարցեր, որ սովորական ընթերցողի համար հետաքրքրական լինել չեն կարող եւ նրանց մասին գրելը մեզ շատ հեռու կը տանէր: Միւս կողմից մենք չէինք կամենայ գոհանալ միայն մեր տպաւորութիւնն արձանագրելով: Հեղինակի փաստարկութեան եղանակի մասին գաղափար կազմելու համար՝ պէտք էր գոնէ այդ հարցերից մէկի քննութեան ընթացքն ու լուծումը ցուցադրել։ Ուստի մենք առնում ենք իբբ նմուշ այդ խնդիրներից մէկը, որ ինքնին հետաքրքրական է:

Հեղինակին հետաքրքրած է այն հարցը, թէ արդեօք հները տեղեկութիւն ունէին, որ Եղիշէի Պատմութեան մէջ օտար ձեռք է խաղցած: Ժ. դարի պատմագիր Թոմաս Արծրունի պատմում է թէ Բարծումա անունով մի ասորի Հայաստանի սահմանն անցնելով հարավից՝

- 373 -