Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/46

Այս էջը հաստատված է

ու իղձերը, որոնց յորդումը շատ ջահել հասակում առաջ են բերում լայն ու ընդարձակ նպաաակներ եւ բուռն ձգտումներ եւ որոնցից ,կեանքի ժայռին զարկուելուց եւ փշրուելուց յետոյ ,(այն էլ ո՛չ թէ բնաւորութեան փչանալու, այլ շրջապատող հանգամանքների է աննպաստ բարդման պաաճառով) Միքէի նմանների մօտ դեռ մնում են այնքան, որ կարող են հնար տալ շատ օգտակար եւ փայլուն գործիչ դառնալու։ Ընդհանրապէս, այս ապագայ հասարակական գործիչը դեռեւս սաղմում մեր մէջ յարգանք է յարուցանում:

Որիշ մարդ է Երուանդը։ Նա Տաճկաստանցի է, հաւանօրէն հարուստ տան զաւակ, մի տան` որ ծանօթ չի եղել այն երկրում տիրող կամայականութիւններին, ճնշումներին եւ հարստահարութիւններին: Երբ Սեւանում, Վարդուհու մօտ, Երուանդը յիշում է իրանց երկիրը, տունը, ընտանիքը, նրանց նեղ վիճակի մասին ո՛չ մի յիշատակութիւն չի անում: Այսպիսով նրա մանկական օրերը անցած պիտի լինեն ուրախ, անվրդով եւ երջանիկ։ Այդ շրջանից նա, անշուշտ ուսում առնելու համար, գալիս է Կովկաս եւ մտնում մեր դպրոցներից մէկը գիշերօթիկ։ Ամբողջ վէպիկից երեւում է, որ նա սովորական ընդունակութիւնների, վառ երեւակայութեան, երազելու եւ ցնորելու հակած, բնութիւնը եւ գեղեցիկը սիրող մի երիտասարդ է: Այդպիսի յատկութիւնների սաղմերով է նա դառնում գիշերօթիկ: Գիշերօթիկութիւնը նպաստում է երեւակայութեան զարգանալուն եւ նայած անհատի բնաւորութեան եւ շրջապատող պայմաններին` ստանում է որոշ գոյն եւ ուղղութիւն: Բացի դրանից, այդ կեանքում, ուր չկայ ապրուստի ծանր խնդիրը, ուր աշակերտը չի մտածում մաշած շորի, պատռած կօշիկի, ցուրտ սենեակի եւ վաղուան ուտելիքի մասին, մարդու հոգսերի մի գլխաւոր եւ նշանաւոր մասը պակաս է, միտքն աւելի հանգիստ է, եւ հնար ունի կարդացածը լաւ ըմբռնելու, զարգանալու եւ մեծ խնդիրներով գբաղուելու։ Սակայն այդ զարգացումը մի առանձին կնիք է կրում: Ծանօթ չլինելով գործնական կեանքին եւ կեանքի ամենալաւ ու տպաւորութիւնները ուժեղ կերպով ստացող տարիներում հեռու լինելով նրանցից, միջոց չունենալով իւրացրած տեսութիւնները փաստերով ապացուցելու եւ լցնելու ու զուրկ լինելով երիտասարդ հասակի առանց այն էլ քիչ փորձառութիւնց, գիշերօթիկների լաւագոյն մասր արիւն ու մարմին չեն դարձնում իրանց իւրացնելիք սկզբունքները ու գաղափարները, որ յետոյ անկարող