Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/461

Այս էջը սրբագրված է

ՄԻ ԳՐԱԿԱՆ-ՊԱՏՄԱԿԱՆ ԽՆԴԻՐ

(Պ. ԼԷՕԻ ՆԱՄԱԿԻ ԱՌԻԹՈՎ)

«Հորիզոն»—ի թիւ 267—ում մի նամակ լոյս տեսաւ, որ պ. Լէօն գրել էր ինձ՝ իմ երկու, յօդուածների առիթով, որոնք նոյնպէս լոյս էին տեսել «Հորիզոնում» եւ վերաբերում էին Ս.Նազարեանի կեանքի եւ դրական գործունէութեան ինչ—ինչ կէտերին: Այդ յօդուածներից առաջինի մէջ ես այն միտքն էին յայտնել,որ Ս.Նազարեանը մինչեւ1830 թ. ամառը պէտք է որ Թիֆլիս եղած լինէր: Պ. Լեօն իմ այս ենթադրութիւնը,որ արել էի ժամանակագրական մի քանի կշռադատումների հիման վրայ՝ համարում է ճիշտ,իր ձեռքը հասած նոր վաւերագրերը այդ են ցոյց տալիս:Իմ երկրորդ նկատողութիւնը վերաբերում էր «Ազգային թըշուառութիւն» խորագրով յօդուածին,որ մտել է Ս. Նազարեանի երկերի ժողովածուի մէջ եւ որ սակայն իր գրածը չէ,թէեւ էր ստորագրութիւնն է կրում:Այդպէս է վկայում Ղ.Աղայեանն իր ինքնակենսագրութեան մէջ: Ադայեանի վկայութիւնը բացառիկ կարեւորութիւն ունի,որովհետեւ նա եղած է Հիւսիսափայլի գրաշարը եւ ինքն է շարել յիշեալ յօդուածը:Իմ նկատողութիւնն այսպիսով նոր բան չէր,այլ մի յիշեցում Ղ. Աղայեանի վկայութեան: Մտածելով,որ կարող են գտնուել մարդիկ,որոնք կարող են հաւատ չընծայել Ղ. Աղայեանի վկայութեան (ինչպէս իրօք եւ գտնրւեց պ. Լէօն)՝ ես աշխատել էի այդ յօդուածում ուրիշ նկատումներով եւս ցոյց տալ Աղայեանի վկայութեան Հաւանականութիւնը, յիշեցնելով,որ Ս. Նալբանդեանը,որին վերադրւում է յիշեալ յօդւածը