մաքուր եւ անկաշառ սիրտ են ունենում, չի ձգտել իդաէլական մարդ դառնալու եւ չի ունեցել հասարակական շահերին ծառայելու ձգտումներ, նա իսկի երիտասարդ էլ չի եղել. այդպիսներին բնութիւնն ստեղծում է այնպէս մկրատած ու ձեւած՝ ինչպէս կան։ Այդ կասկածոտ դրութիւնը երբեմն է միայն տիրում նրան, ինչպէս ասացինք. ընդհանրապէս Երուանդը այն համոզման է, որ կեանքն առանաց գործելու ոչինչ է, գին չունի։ Նա սարսափում է մի վայրկեան իրան թքթքան (անգործ) Մկրտչի տեղը գնելուց. յուշատետրում մի տեղ ասում է. «ի՜նչ ոչնչութիւն՝ կեանք առանց գործէլու, առանց մաքառման, առանց մորմոքման, առանց կիրքերու, առանց անհատնում ծրագիրներու. է՜, մահը շատ աւելի խորհրդաւոր ու բանաստեղծական չէ՞»: Ձեր առաջն է մի մարդ, որի սիրտը
|
բայց այդ բոլոր ասածները, այդ մաքառումը, մորմոքումը, կիրքերը, անհատնում ծրագիրները ինչի՞ համար. յայտնի չէ: «Կեանք առանց գործէլու…» բայց ի՞նչ գործ. այս բանը պարզ չէ մեզ համար , պարզ չէ եւ Երուանդի համար, թէեւ մի տեղ ասուած է, որ նա ունի ծրագիրներ, որոնց մանրամասնութիւնների մէջ անգամ մտնում է երեւակայութեամբ (էջ10): Մենք չենք կարծում, որ Երուանդը այնպիսի որոշ ծրագիրներ ունենայ, որպիսին ունի Միքէն եւ ահա թէ ինչու։ Երուանդը բանաստեղծական, զգայուն եւ դէպի լաւը հակած աղայ է. նա տարուող, յափշտակուող բնաւորութիւն ունի եւ նրա «իղձերը», որոնց մասին ասում է մի տեղ, ինչպէս վէպիկից էլ կարելի է նկատել, բուռն իղձեր են՝ բայց անորոշ իղձեր, նրա ձգտումները դուք զգում էք որ լաւ են, բարձր են. բայց չէք տեսնում. ձեզ համար պարզ չէ, թէ նրանք ո՛ւր են ուղղւած, ինչ գոյնի են, ինչ արժանիք եւ ինչ գործնական նշանակութիւն կարող են ունենալ: Այսպիսի անորոշ իղձերի ու ձգտումների տէր մարդը չի կարող որոշ ծրագիրներ ունենալ. առանց որոշելու թէ ի՛նչ ես ուզում, չես կարող ծրագիր կազմել ուզեցածիդ հասնելու համար։ Այդպիսի մանր անհետեւողականութիւններ բնաւորութիւնների եւ նրանց գործերի մէջ պատահում են. ի դէպ նկատենք
- ↑ Շանթի «Նաւակ» ոտանաւորը, Մուրճ 1894 թ. թիւ 6։