ցրիւ, զգացումներն անորոշ, կէս արթուն, կէս անրջոտ (համեմատել էջ 42-43) :
Եւ շատ հաւանական է, որ Աբեղան եւս սիրում էր լսել ալիքների աղմուկը ափին, ինչպէս Երուանդը լսում է գետի ժխորը մի տեսակ մեղկութեան մէջ, անշարժ, խոհուն, առանց իմանալու թէ ի՞նչ է խորհածը, կամ խուլ գիտակցելով, որ «Ոչինչ է, գրեթէ ոչինչ երազի պէս բան մը», որի մէջ իրականութիւնը հիւսւում է անուրջին, ինչպէս Աբեղայի մտապատրանքի մէջ, ուր Վահագնի վաղեմի տաճարում երեւում է Սեդան եւ իր հայրը, իբր մի հինաւուրց ղօրական, որ դառնում է յաղթական կռուից:
Դ.
Հետաքրքրական է, որ Երուանդի եւ Աբեղայի երեւակայած աշխարհները նոյն ընդհանուր յատկութիւնն ունին. նրանք պատմական են: Աբեղան մտովին ապրում է իրանից հազար տարի առաջ[1], ինչպէս Երուանդն իրանից հազար տարի առաջ: Մէկը երեւակայում է Վահագնի տաճարը, միւսը Սիւնյաց նախարարների ժամանակը:
Երեուանդի պէս երազում է նաեւ Միքէն, նրա ընկերը, որ գիշերօթիկ լինելով՝ նոյնպէս միտած է երազի: Երկու ընկեր ձիով գնում են մերձակայ մի գիւղ. եւ ահա Միքէն երազում է, թէ ապրում են ասկէ «Ճիշդ հազար տաարի առաջ» (նկատեցէք, ի դէպ, որ «Հին Աստուածների» գործողութիւնն եւս կատարւում է «Հազարամեակ մը մեղմէ առաջ»): Նրան թւում է, թէ Գուգարաց Բդեշխի հողն են կոխում• Երուանդն իշխանի որդի է, իսկ ինքը նրա թիկնապահը:
Եւ ահա նրանից վարակուելով Երուանդը երեւակայում է թէ գնում են Գուդարաց օրիորդին իր համար կին առնելու եւ նրա գլխի մէջ իշխանի աղջիկը իրական Վարդուհու դիմագծերն ու անունն է առնում, ինչպէս Աբեղայի երեւակայութեան մէջ՝ Վահագնի տաճարում եղավ եւ իրականութիւն ձուլում են իրար:
- ↑ Սեւանի վանքի շինութիւնը կատաթուել է 874 թ. դրանից հազար և աւելի պակաս տարի առաջ հայերը երկրպագում էին Վահագնին: