Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/55

Այս էջը սրբագրված է

Բայց Երուանդի երեւակայութիւնը շատ աւելի ողորկ ու պայծառ է դառնում զբօսանքից յետոյ, երբ խոնջած մարմինը հանգիստ է առնում :Գուգարաց օրիորդը նրան պատկերանում է «նուրբ , քընքուշ, շուշանի բաժակին պէս Ճերմակ էակ մը»: Նրա հագուստը մի «պարզ անխնամ շրջաղգեստ» է , «մազերը կէս մը ուսերուն թափած» եւ «գանգուրները կէս խոնավ»:

Բոլորովին նման Սեդային, ոը նույնպէս «ամբողջապէս սպիտակ է հագած («շուշանի բաժակին պէս ճերմակ» ասելը ենթադրել Է տալիս , որ Գուգարաց օրիորդը Երուանդին երեւում Էր ճերմակ հագուստով):Սեդայի հագուստն եւս «պարզ է , նուրբ ու ձիգ, մազերը արձակ , խոնաւ» («Հին Աստ.» էջ 239):

Համեմատութիւնը կատարեալ անելու համար յիշենք, որ Երուանդի երեւակայութեան մէջ Գուգարաց օրիորդին շրջապատում են պալատական կանայք, որոնք «ադամանդէ աստղերով զարդարուն են» , ինչպէս Աբեղայի մտապատրանքի մէջ Վահագնի մեհեանի աղջիկները «մազերնուն իբրեւ զարդ խրած ունեն աստղ մը» («Հին. Աստ.» 77. «Երազ օրեր» 63—66, 68—71)։

Հետաքրքրական է Երուանդի ըմբռնումը սիրոյ մասին:«Ինծի համար սէրը անհրաժեշտութիւն է , ասում է նա միզրոյցի ժամանակ. միայն երբ ես սէր կ՚ըսեմ՝ էլ կ՚ըմբռնեմ զգացում մը,որ մարդուս էութիւնը, բովանդակ կենսունակութիւնը կը սպառէ.Եթէ ես երբ եւ իցէ սիրեմ , կ՚ուզեմ սիրեմ բոլոր իղձերովս բոլոր հոգեկան ուժովս, այդ միակ եւ լիարծարծ բոցին մէջն ալ ցամքի սրտիս աղրիւրը եւ այդ բոցին հետ բովանդակ եռանդս մարի (էջ 75):Սա մի ըմբռնում է եւ մի տենչ միանգամայն. այստեղ գիտակցութեան է վերածւում Երուանդի բնաւորութեան ներքին մղումը:

Աբեղան չունի այս տեսակ խոստովանութիւն , բայց նա այսպէս է սիրում Սեդային եւ իր կեանքը սպառում այդ սիրով: Մէկի տենչը միւսի համար դառնում է իրականութիւն. եւ Աբեղայի սէրն աւելի է յարմարում այդ սիրոյ ծրագրին, քան Երուանդի սէրը, որ նոյնպէս սրտանց է , բայց ոչ աւերիչ :Մէկի տեսականը եւ միւսի գործնւսկանը ցոյց են տալիս թէ երկուսն էլ նոյն տիպի մարդիկ են :

Երուանդը սրտնեղութեան մէջ դուրս է գալիս արքունի խճուղին: