Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/71

Այս էջը սրբագրված է

այդպէս է դեռահաս, նոր սերունդը ամէն տեղ − նա չէ կարող տեւականօրէն վարակուել վհատ տրամադրութեամբ, որի համար ներապրած առիթներ չունի և ոչ գոհանալ տարտամութեամբ, որովհետև մի ամբողջ կեանք ունի ապրելու. այդ երկար ուղին պէտք է անցնել և ոչ թէ վարանել շարունակաբար: եվ ահա սկսւում է որոնւմը, նոր յենարանների որոնումը: Ամէն միտք, որ ունէ նորոյթի կերպարանք, ամէն ձեւ, որ թւում է անծանօթ, ամէն ձայն, որ կանչում է անորոշ հեռուն՝ զրաւում են որոնող երիտասարդութեան, գամում են իրենց վրայ նրա ուշադրութիւնը:

Այս ընդհանուր տրամադրութեան, ընկերական հոգեբանութեան այս վիճակին մէջ պէտք է որոնել «Հին Աստուածների» յաջողութեան գաղտնիքը: Բոլոր կենդանի տարրերը ծարաւի են նոր խօսքի, նոր էդէալների. նրանք որոնում են հաստատուն կռուաններ վստահօրէն ապրելու և գործելու կեանոքւմ, և նրանք խումբերով, մի քանի անգամ լցնում են թատրոնը, այնտեղ լսելու մի կենդանի կոչ, գտնելու մի լուսաւոր ու կախարդիչ հորզիոն, մի լաւագոյն կեանքի և աշխարհի հեռանկար, որ փարոս դառնար նրանց կեանքի երեսուն նաւին և մի որոշ ու հաստատուն ուղղութիւն տար նաւորդներին: «Հին Աստուածների» ամէնից խանդավառ երկրպագուները ոչ թէ նրանք եղան, որ ապրել էին յուսաբեկիչ փոթորիկը, այլ նրանք, որ գուցէ որոնում են փոթորիկներ և ձգտում են մի առոյգ ու եռուն կեանքի՝ անհաղորդ վհատութեան ու տարտամութեան:

Նորաhաս սերունդի ոգեւորութիւնը վարակեց աւելի մեծերին: Բայց անկախ այդ վարակումից՝ «Հին Աստուածների» մեջ կային տարրեր, որոնք անակնկալի բերին թատերասէր հասարակութիւնը, գրաւեցին նրան իրենց նորոյթի հանգամանքով և նպաստեցին այդ դրամայի յաջողութեան: Թատերական գրականութեան նոր հոսանքն էր, որ բեմական արտայայտութիւն էր գտնում մեզանում. նորագոյն դրամայի մի ազգային նմուշ էր դա, որ գալիս էր չլացնելու հասարակութեան անսովոր աչքերը: Գրական հին ճաշակներին և ըմբռնումներին, հին ու սովորական ձեւի յղացումներին ու կատարումներին «Հին Աստուածները» տաղանդով ու համարձակութեամբ հակադրում էին նորը: Այդ դրաման գալիս էր վկայելու,