որ մենք մտնում ենք գրական զարգացման մի նոր շրջան։ Նրա յաջողութիւնը ցոյց էր տալիս, որ այդ գրական զարգացումը անգիտակցաբար կատարուել է արդէն հասարակութեան մէջ, որ առաջ են եկել նոր ճաշակներ ու տրամադրութիւներ. այլապէս Շանթի դրաման փոխանակ փոթորկալի և տեւական ծափերի՝ սուլոց ու պարսաւ միայն պիտի վաստակէր:
Թատերական գրականութեան մեծագոյն ներկայացուցիչները մեղանում՝ նախ Սունդուկեան և ապա Շիրվանզադէ, մեզ տալիս էին մեր իրական կեանքը, խտացրած անձերի և տիպերի մէջ: Մենք ճանաչում էինք նրանց hերոսներին, որոնք իրենց առօրէական չարն ու բարին էին ապրում բեմի վրայ. չար ու բարի, որ մերն էին միանգամայն: Նրանց hերոսների մէջ մենք էինք յաղթանակում կամ պարտւում. մեզ էին նրանք ծաղրում կամ hիացումի առարկայ դարձնում: Մեր ընտանեկան և hասարակական յարաբերութիւններն էին, որ վերլուծւում էին բեմի և վրայ դառնում գովեստի կամ պարսաւի առարկայ: Թատերական գրականութիւնը իրապաշտ ուղղութիւն ունէր և hասարակական նշանակութիւն: Մեր ընտանեկան և hասարակական իդէալներն էին, որ ցուցադրւում էին այնտեղ ուղղակի կամ անուղղակի. դրական տիպարով իբրեւ պնդում և բացասական տիպերով իբրեւ ժխտում:
Բայց պատմական կեանքի աւերիչ ալիքը, շատ լաւ ու վատ երազների hետ՝ խորտակեց նաեւ այդ իդէալները։ Այսօր hին սերունդի սակաւաթիւ անդամներն են միայն, որ չարունակում են կառչած մնալ նրանց և hաւատում են նրանց արժէքին: Նորերը կամ անտարբեր են այդ իդէալների դիմաց կամ մերժում են նրանց արժէքը. ու եթէ չարունակում են ապրել հին կենսաձեւերով, այդ ոչ թէ նրա համար, որ համարում են նրանց լաւագոյնը հնարաւոր կենսաձեւերից,այլ որովհետեւ կամ չեն գտել լաւագոյնը կամ ենթարկրւմ են սովորոյթի բռնակալ մղումին:Մասնակի սպեղանիները չեն կարող ուղեւորել այն մարդկանց, որոնք տեսնում են ներկայ կեանքի hամատարած փթումը իր hիմքերի մէջ. ընտանեկան կազմի վերանորոգութեան այս կամ այն առաջարկը չի կարող գրաւել այն մարդկանց, որոնք չեն hաւատում ընտանեկան ինստիտուտին. hասարակական յոռի բարքերի մասնակի մերկացումը չի կարող կորով ներշնչել այն մարդկանց, որոնք չարիքի արմատները տեսնում են ուրիչ կարգի hիմնական երեւոյթների մէջ:
Ոչ միայն նոր սերունդը, այլեւ hինը ընդhնուր առմամբ՝