Մեր կարծիքով դրանց մէջ կան այնպիսի տեսարաններ, որոնք հոգու հիւանդագին վիճակներ են արտայայտում, ինչպԷս եւ կան այնպիսիները, որոնք պատկերում են պայծառ ու նորմալ երեւակայութիւն: Պէտք է նկատել սակայն, որ մտապատրանքների մէջ, որոնք հիւանդական վիճակ են պատկերացնում խառնւում են այնպիսի տարբեր, որոնք մտածումներ կամ կասկածներ են անձնաւորում: Այսպէս ճերմակաւորը, որ Վանահօր կասկածի մարմնացումն է իսկապէս,հանդւսանում է իբրեւ մտապատրանք:Նրա հեռանալուց յետոյ Վանահայրն ասում է ինքն իրեն.«Ո՞վ էր։ Չքացա՜ւ։Տեսի՞լք,կասկա՞ծ…:Ուրեմն ճերմակաւորը է. «չքացա՜ւ»[1]: Ճերմակաւրի երկրորդ երեւումն եւս մտապատրանք է,որովհետեւ Իշխանուհին հարցնում է Վանահօրը.«Ին՞չ եղաւ քեզի»: Այս տեսարանը յիշեցնում է Համլէտի խօսակցութիւնը մօր հետ առանձին, երբ երեւում է հօր ուրուականը: հ
Սեդայի առաջին երեւումը Աբեղային մտապատրանք է (էջ 23–25): Աբեղան աղօթում է, երբ ներս է մտնում Սեդան. եւ կանգնած է վերարկուն ձեռին, երբ չքանում է աղջիկը:Կեցուածի այս փոփոխութիւնը իրականի մէջ՝ ցոյց է տալիս, որ Աբեղան մտապատրանքի մէջ էր: Նոյն տեսակ է նաեւ միզանուչների, ճգնաւորի եւ ունայնութեան փոսի տեսարանը (էջ 37-51), քանի որ իրական վանականները իրական Աբեղային տեսնում են գետնատարած եւ կարծում են թէ նա աղօթում Է, մինչդեռ Աբեղան պատրանքի մէջ համբուրում է Աեգայի քղանցքը: Վահագնի ամրողջ տեսարանը պատկերացումն է միայն Աբեղայի երեւակայութեան. նա մտապատրանք չէ, այլ թատերական մի նոր ձեւ, քանի որ իրական եկեղեցում, իրական վանականների առջեը չոքած՝ Աբեղան մտքով ապրում Է Վահագնի տաճարում: Ծովն ընկնելու տեսարանի առաջին մասը մտապատրանբ Է (Ջ, գ. 1.) երկրորդ մասը մի խառնուրդ իրականութեան եւ մտապատրանքի եւ բոլորովին աւելորդ ու հոգեբանօրէն սխալ, իսկ վերջին մասերն իրական են, բացի Կոյր Աբեղային կանչող ձայնից, որ նրա պատրանքն Է կամ հոգեկան ներքին տարակուսանքի պատկերացումը:
- ↑ նկատենք անցողակի, որ Վանահօր նախատիպ Մաշտոց վարդապետը՝ Սեւանի Աոաքելոց վանքի կառուցանողը՝ նոյնպէս մտապատրանքներ ունէր։ Տես Ստեփ. Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական. Մոսկուա,1861.էջ 126: