Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/86

Այս էջը սրբագրված է

ընկելը: Այս բոլորի մեկնութիւնը միեւնոյն հիմնական տեսակէտից՝ մենք կտանք հերոսների մասին մանրամասն խօսելիս։

Այսպիսով միջավայրը, գործող անձերն ու դրամայի հիւսուածքը սերտօրէն կապուած են հիմնական խնդրի հետ եւ բացատրւում են նրանով: Դրուած խնդիրը մի կենարոնական ճրագ է, որ լուսաւորում է այս գեղարուեստական չէնքի բոլոր անկիւնները։

ը.

Թէեւ «Հին Աստուածները» կոչւում է դրամա, բայց նա դրամա չէ բառի բուն առումով: Նրա ձեւը դրամայական է, այսինքն կազմուած է տրամախօսութիւններից եւ գրուած է բեմի համար, նա ունի դրամայական տեսարաններ, բայց իր հիւսուածքն ու ընթացքը վիպական են: Դրամա բառի արմատը յունարէնում գործել եւ անել է նշանակում, եւ դրաման մի գործողութիւն է ամէնից առաջ, մինչդեռ «Հին Աստուածներ»ի մէջ գործողութիւնն է, որ պակասում է։ Արդէն գրուածքի կէսը տեսարաններ են, որոնք ցուցադրում են գործող անձերի մտապատրանքներն ու երեւակայութիւնը. իսկ միւս կէսի մէջ կան մի քանի դրամայական տեսարաններ, որ կարող են պատահել եւ վէպերում ու քերթուածներում:

Շանթի դրաման իսկապէս պատկերների մի զուգորդութիւն է եւ ոչ գործողութեանց պատճառական կապակցութիւն: Հոգեկան անջատ վիճակներ են, որ յաջորդում են իրար, եւ ոչ թէ գործողութիւների շղթայաւորում, որոնք գծէին բնաւորութիւններ: Այդ է պատճառը, որ հանդիսականի հետաքրքրութիւնը չի լարւում, որով հետեւ չկայ մի ֆաբուլա, որ զարգանայ. չկայ մի հանգոյց, որ գործողութիւններով առաջանայ եւ լուծուի: Ամէն տեսարան վերջանում է ինՔն իրանով եւ դուք սպասում չունէք յետագայի համար: Այսպէս, օրինակ, առաջին տեսարանում Վանահայրը վիճում է ճերմակաւորի հետ եւ դուք չդիտէք թէ դրա վերջն ինչ կարող է լինել կամ դրանից յետոյ ինչ կարող է գալ։ Երկրորդ տեսարանում երեւում է իշխանը եւ դարձեալ չդիտէք, թէ դրանից յետոյ ինչ կարելի է սպասել, կամ այդ տեսարանն ի՞նչ կապ ունի նախորդի հետ: Հետեւեալ տեսարանը, որ Աբեղայի մտապատրանքն է, ձեր առաջ ցուցադրում է մի հիւանդ հոգեկան վիճակ. բայց նա չի կապւում առաջին տեսարանի հետ. երկրորդ տեսարանից կարող էք մակաբերել երրորդի դրդիչ պատճառը միայն, բայց նրանք իրար հետ կապուած