Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/88

Այս էջը սրբագրված է

Հեռանալը իր միաբանութիւնից, եւ եթէ կ՝ուզէք, Վանահօր եւ Աբեղայի առաջին բացատրութիւնը (Բ. ա. 3)։ Մինչեւ իսկ այդ տեսարաններում աւելի հակադրութիւն կայ, ըան մաքառում, աւելի կարծիքների տարաձայնութիւն, կրքերի ընդհարում: Դրան հակառակ` հակումների մաքառում եւ ընդհարում կայ Վանահօր եւ Աբեղայի ներսը եւ անշուշտ այդ պաաճառով է, որ, «Հին Աստուածները» դրամա է կոչւում:

Այստեղ մենք նկատում ենք դրամայի մի նոր ըմբռնում, որ մեզանում առաջին անգամ Շանթն է հանդէս բերում: Այդ նոր ըմբռնումը ծնունդ է առել Եւրոպայում եւ արդիւնքն է ժամանակակից ընկերական զարգացման: Մեր կեանքը դեռ չի հասել զարգացման նոյն աստիճանին, թէեւ մտել է նոյն ուղին. եւ Շանթի դրաման իր էութեւամբ արեւմտեան ազդեցութեան արդիւնք է եւ ոչ ընդաբոյս մի երեւոյթ, որ ընձիւղել է մեր ընկերական անդաստանից: Բացի այդ՝ դէպի նոր դրաման Շանթին մղել է եւ իր անհատական խառնւածքը, որ սիրում է մեկուսացում եւ խորշում է պայքարներից:

Թ.

`

Մեր միտքը պարզելու համար մենք պէտք է անենք ժամանակակից ընկերական զարգացման մի թռուցիկ բնորոշում: Ներկայումս այդ զարգացումն ընթանում է այնպիսի ուղղութեամբ, որ կեանքի մեջ դերակատար են հանդիսանում խմբերն ու դասերը, իսկ անհատները ստանում են երկրորդական նշանակութիւն: Հաւաքական կամքը գերիշխում է անհատական նախաձեռնութեան վրայ. համագումար ժողովներն են վճռում գործելու եղանակները, իսկ անհատները նրանց որոշումների իրագործողներն են: Քաղաքակիրթ համարուած աշխարհը բռնուած է կազմակերպութիւնների, միութիւնների, ընկերութիւնների, կուսակցութիւնների եւ խմբակցութիւնների լայն ցանցով, որոնք պաշտպանում եւ արտայայտում են այս կամ այն դասակարգի, դասի, զբաղումի եւ խմբի շահերը, անհատները պատկանում են որեւէ դասի եւ պարզօրէն կամ անորոշ գիտակցում են իրենց կապը նրա հետ. անհատն անգամ է իր դասային շահերը պաշտպանող որեւէ կազմակերպութեան. Իր շահերը նա հասկանում է դասակիցների նման: Անհատական մտածումներն ու ձգտուամները այնքան կշիռ ունեն, որքան յարմարում են ընդհանուրի շահերին, եւ կարող են գործ դառնալ մի՛միայն այդ պայմանով