Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/91

Այս էջը սրբագրված է

վերջին գործողության մէջ:Շքեղ է Վահագնի տաճարի տեսարանը, արևի ծագումը և Վահագն ու Աստղիկը գիրկընդխառն նրա սկավառակի մէջ:

Հեղինակը ստեղծում է հակադրութեան ճամբով. նա չի ստուերում մի դէմքն ու կացութիւնն՝ միւսով. նա չունի տարբերութեան երանգներ, նա հակադրելով է տարբերութիւն ցուցադրում: Այսպէս՝ ամբողջ գրվուծքը մի ընդհանուր հակադրութիւն է աշխարհի եւ անապատի: Այնուհետեւ իրար հակադրւում են դրամայի տեսարանները. Վահագնի տաճարի պայծառ տեսարանը ամենաւոր վանքի մռայլ կամարներին. կռուի եւ սիրոյ փառաբանութիւնը՝ զղջման եւ կոծումի սաղմոսներին. բնութեան կայտառ կեանքն իր Միգանուշներով եւ Հովիկներով՝ վանական անմխիթար մենակեցութեան խուցի սառն միայնութիւնը՝ Աեդայի հրապուրիչ երեւումներին:

Այնուհետեւ հակադրուած են իրար գործող անձերը. Վանահայրն ու Աբեղան իբր բարձր հոգիներ՝ վանականների գորշ բազմութեան. իշխանն իբրեւ աշխարհիկ մարդ՝ վանքի կրօնաւորներին. Իշխանուհին՝ Վանահօրը իբրեւ տարբեր սեռ ու տարրեր բնավորութիւն,որ այլ ըմբռնում ունի կեանքի և սիրոյ մասին: Վանահայրն ու Աբեղան՝ իբրեւ տարբեր հասակներ ու ոգեկան կազմեր: Հակադրութիւնն այնուհետեւ անցնում է գործող անձերի յայտնած մտքերին նրանց գաղափարներին. այսպէս են Ճերմակաւորն ու Վանահայրը, Իշխանուհին և Վանահայրը, Աբեղան ու Վանահայրը, Աբեղան ու Կոյրը, Իշխանն ու Ծերունի վանականը եւ այլն: Այսպէս ուրեմն «Հին Աստվուածները» մի շարք հակադրութիւնների զուգորդութիւն է, որոնք ծնունդ են տալիս էֆֆէկտների:

Գրվուածքի անվիճելի արժանիքներից մէկն է նաև այն բազմաթիւ իմաստներն ու լավ կերտած խօսքերը, որոնք դրամի նման մտել են արդէն շրջանառութեան մէջ. «Հին Աստուածներ», «ունայնության փոս», «ծովը սիրտն է բնութեան», «երկինքը միտքն է բնութեան», «կին ըլլալը հոգս ըսել է, իսկ մայրը՝ խնամք» և այլն։

Այնուհետեւ շատ գրաւիչ է դրամայի ազգային երանգը, որ հին ազգասիրական ողբերգութիւններից յետոյ՝ շատ վաղուց էր, ինչ լրջօրէն բեմ չէր դուրս եկած: Գրվուածքի պատմական հիմունքը, նրա գործողութեան վայր՝ Սեւանը իր լճով, հայ իշխանն ու իշխանուհին, գրաբար հատվուածները սաղմոսներից՝ այս ամէնը մեզ հիշեցնում են մի հարազատ անցեալ և շարժում են մեր սրտի