Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/96

Այս էջը սրբագրված է

լաւ ծանօթ է սրտի յոյզերին եւ. ձգտում Է վերստեղծել մի նոր կեանք , ուր իշխէ «ներքնասոյզ խոհանքը» բանականութիւնը միայն սլացքը դէպի վեր. Աբեղան անծանօթ է սրտի յոյզերին եւ Վանահօր հետքերով դէպի մտքի բարձունքն է վերանում: Այսպիսով մէկը ներգործական հոգի է, միւսը կրաւորական. մէկն ստեղծող է միւսը՝ հետեւող։ Մի ժամանակ Վանահօր սիրտը թռիչք է ունեցել բայց թեւակտուր ըկնելով՝ այժմ նրա միտքն է, որ խոյանում է վեր: Նրա յետեւից վեր է սլանում եւ Աբեղայի միտքը բայց շուտով նրա սիրտն է, որ թռիչք պիտի առնի:

Չնայած երկարամեայ ճգնութեան՝ Վանահայրը դեռ չի ազատուել աշխարհից: Հին զգացումները «մոխիր» են դարձել, ներքին անդադրում պայքարով եւ կամքի ճիգերով նա կտրել է իր սրտից վաղեմի սէրն ու նրա յիշատակը, բայց առաջին տեսարանում մենք նրան դեռ գտնում ենք ինքնամրցութեան մէջ: Աշխարհը չէ, որ երեւում է նրան իր շքեղ ու փորձիչ պատկերներով, ոչ սէր ու կին ՝ ոչ աշխարհիկ պայքար ու մաքառում, դրա համար նա շատ է ապրած ու հասակով: ձերմակաւորը հանդիսանում է ոչ թէ իբրեւ արտաքին աշխարհի մարմնացում է այլ իբրեւ այդ աշխարհի սկզբունքների թարգման. Վանահայրը ո՛չ թէ գայթակղւում է աշխարհիկ հրապոյրներից, այլ վիճում է աշխարհիկ սկզբունքների դէմ: Փորձութիւնը ստացել է իմացական բնոյթ, որ շատ պատշաճում է թէ Վանահօր բնաւորութեան եւ թէ հասակին: Վանահայրն արդէն յաղթել է աշխարհի հրապոյրներին իր կեանքով բայց դեռ չի յաղթեք նրա սկզբունրներին իր մտրով եւ հիմա նրա մէջ սկղբոլեւը– ների մրցութիւն է կատարւում որի պատճռՆ, անշուշտ, Հին զղացումի եւ յուշերի խլրտումն է իր մէջ, որ նա դեռ չի գիտակցում:

Այս վիճակումն են Վանահայրն ու Աբեղան, երբ վրայ է հասնում փորձութիւնը: Վարդապետ եւ աշակերտ փորձութեան մէջ եւս հակադրուած են իրար։ Ցամաքաբերդ է եկել Վանահօր վաղեմի «սէրր» է որ հիմա այրի է եւ մենակեաց: Նա տաճար է կառուցանում իր երբեմնի տարփածուի հետ: Մի տարի շարունակ() Վանահայրը տեսնում է նրան խօսում ու ծրագրում նրա հետ բայց ոչ նկատում իշխանուհու զգացումը եւ ոչ այն փոփոխութիւնը, որ կատարում են նրա մէջ վաղեմի սէրն ու հին յուշերը՝ առանց նրա _______________________________________ Ի դէպ մի տարին շատ քիչ է մի եկեղեցի ծրագրելու եւ վերջին մոտեցնելու համար:

-63 -