Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/97

Այս էջը սրբագրված է

գիտակցութեան: Իշխանուհու համարձակ բացատրութիւնը բանում է նրա աչքերը, նա գիտակցում է իր ներքին վիճակը եւ խոստովանում Ճերմակաւորին, թէ սիրոյ տաճար է աւելի կառուցուող եկեղեցին, քան «տուն աղօթքի եւ ներքնասոյզ խոհանքի»:


Մինչդեռ Վանահայրն իր հին զգացումն է վերապրում անգիտակցաբար, Աբեղան առաջին անգամն է ճաշակում սիրոյ վայելքը Սեդային տեսնելով ու նրան ծովից հանելով: Բուռն ու բնազդական է այդ զգացումը եւ ո՛չ անզօր՝ Վանահօր յուշերի նման. նա ունի նորոյթի հմայքը, որին օժանդակում է դեռատի սրտի անփորձ աւիւնը: Վանահօր սէրը հին է, Աբեղայինը՝ նոր. մէկինը յուշերի արթնացում է, միւսինր՝ ապագայ յուշերի հիմունք. մէկի ապրումներին խառնւում է անցեալը, միւսն անցեալ չունի. ուստի, մէկն զգում է մի անգամ արդէն փորձած զգացումի խլրտումն իր մէջ, միւսը՝ մի նոր ու գրաւիչ զգացումի արթնացումը:


Վանահայրը յաճախ տեսնում է Իշխանուհուն, իսկ Աբեղան Սեդային տեսնում է միայն մի անգամ. բայց մէկը սիրոլ մի քանի խօսք է միայն փոխանակել քառորդ դար առաջ, իսկ միւսը հէնց նոր գրկել է իր սիրածին եւ մահից ազատել։ Երկուսն էլ սիրոյ զգացումը ճաշակել են դիրքով իրանցից բարձր աղջիկների հանդէպ, բայց Վանահօրն ըստ երեւոյթին մերժել է Իշխանուհին, մինչդեռ Աբեղային ցոյց են տալիս հնարաւորութիւն տիրանալու Սեդային: Մէկի համար չկայ վերադարձ դէպի սիրոյ վաղեմի բուոն ու աշխարհիկ ապրումները, միւսին մի լաստ է բաժանում իր սիրածից: Վանահայրն արդէն տարիներ շարունակ մաքառել է սիրոյ դէմ, Աբեղան իր մաքառումը նոր միայն պիտի սկսի. մէկի համար մշտական փորձութիւն է Իշխանուհին Ցամաբսւրերդում, միւսի համար՝ լաստը կղզու ափին: Բայց երկուսն էլ դիմադրում են փորձութեան. երկուսի հոգումն էլ կատարւում է ներքին աշխատանք՝ մաքառումով ազատուելու «հին աստուածներից»: Այդ աշխատանքն եւս ընթանում է հակադիր ուղիներով: Վանահայրը հասակաւոր է արդէն եւ չունի զգացումի այն թափը, որ յաղթում է բանականութեան եւ իմաստուններին Ասպազիայի դուռը տանում: Ուստի Վանահայրը Իշխանուհու խօսքերից ապշահար՝ շտապում է կղզին եւ իր խուցի մէջ մտածում է այդ փորձութեան մասին: Վարպետի հետ խօսելով նա տալիս է իր վճիռը. խզել ամէն կապ եւ քանդել եկեղեցին: Եւ նա գնում է Իշխանուհու մօտ: Նրա մէջ չկայ այլեւս ոչ մի - 64 -