Այս էջը հաստատված է



ԳԵՎՈՆ


Ա

— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, սաթթըղըմ քեհլան[1], քեհլան, քեհլան…

Անկըճմուկենց Գևոյին ձայնն է, որ քաղաքին կեսը արձագանք կուտա, կը պոռա, կը կանչե, կը մռնչե։

Գևոն ձի կը ծախե։

* * *

Մեր տեղերը ձի ծախելը ամենավարնոց արհեստն էր, որուն համահավասարը միայն աղվնիկ խաղցնելն էր։

Ձիու ճամպազի[2] աղջիկ տալը կնշանակեր քրիստոնեական կանոնե քչիկ մը հրաժարիլ և նեզենիմ[3] աղջիկը կրակը ձգել։

Բայց ամեն արհեստ իր հերոսությունն ունի։ Զիու ճամպազին ալ հերոսը կար։

Գևոն ձիու ճամպազության հերոսն էր։

Կը գներ որևէ տեսակի ձի, որովհետև գիտեր, թե ինչպես պիտի ծախեր։

Զիու ճամպազը իր հերոսիկն ունի։ Այդ արհեստը երկու հոգիով կդառնա։

Բ

Գևոն նստած է տանը դռան առջև խաչաձևած չորս փայտերով շինված ցած աթոռի մը վրա և ներկյուլե կը քաշե։ Շատ խոր մտածմունքներու մեջ է, մերթ կը նայի գետնին, մերթ երկնքին, աչքերը կը դարձնե և կը խորհի, բայց նայվածքի մեջ խորություն չիկա, միայն իր պզտիկ ուղեղ ունեցողի ձևերն են, որ հանդիսավորություն կուտան իր խորհելուն։

Օվիկը, իր հերոսիկը, պըպըզած է իր դեմը երկյուղածությամբ և սիգարեթը պահած է ափին մեջ, որպեսզի իր վարպետը չի նշմարե իր ներկայության ծխելու անպատկառությունը և համարձակությունը, թեև վարպետը բացեն կը տեսնե ծուխը, որ կը բարձրանա Օվիկի բերնեն և քթի ծակերեն,

  1. ծախածս ընտիր է
  2. առուծախով զբաղվող
  3. քնքուշ, նուրբ