բայց չտեսնելու կը զարնե, բավական է, որ Օվիկը կզգուշանա սիկարեթը ցուցնելե։
— Օվի՛կ— առաջինը կսկի խոսիլ Գևոն,— Խըրը ինչպե՞ս է, վաղը ծախենք որ երթա։
Օվիկը մեղմիվ կը հազա, քիչ մը բարձրանալու պես բան մը կ՛ընե ու նորեն կր պըպըզի, ֆեսը կը շտկե և կպատասխանե.
— Խըրին բանը պաշխա[1] է, աղա՛, քանի կերթա կը կատղի,— դարձյալ կը կիսաբարձրանա ու կը պըպըզի, սիգարեթը նետելով իր ոտքին տակ աննշմար։
— Հեչ լուսուն ցուցուցի՞ր,— կը հարցնէ խորհրդավոր կերպով Գևոն։
— Լուս չէ օր, քիպրիթ չէ տեսեր, աղա՛։
Օվիկը կուզէ բան մը ավելի ըսել, բայց չի համարձակիր։ Գևոն կզգա Օվիկի անհանգստությունը։
— Գիտես քի բան մը ունիս։
— Հալա, հալա,— կը հազա, խռչափողը կմաքրե,— հալա վաղը շուտ է― մեկ քանի օր ըլ թող խըզմիշ ըլլի[2], աղէկ է։
— Փեք[3] աղեկ, փեք աղեկ, Օվիկ,— կը պատասխանե Գևոն ոտքը ոտքին վրա նետելով և ավելի ցուցադրելով իր աղտոտած վարտիկի փաչաները[4],— ես դիտմամբ ըսի վաղը ծախենք, տեսնամ դուն ինչ կ՚ըսես, կամաց֊կամաց կը սովրիս, արհեստեն կը հասկնաս։
Օվիկը երջանիկ է, փղձկելու չափ ուրա՛խ…
— Օվիկ, ես քեզ մարդ պիտի շինեմ, պապուդ քով օր մնայիր՝ էշ կը դառնայիր, հը…,— գոռոզությամբ կարտասանե,— էշ՛ պիտի դառնայիր, էշ՛, կը հասկնա՞ս։
— Էվալլա՛, աղա՛, էվալլա՛, իմ հույսս ըլ դուն ես,— հազիվ շնորհակալություն հայտնելու կը համարձակի Օվիկը։
Օվիկը ավելի և ավելի բախտավոր կզգար ինքզինքը իր սողոսկող ստրկության մեջ։
Օվիկը Գևոյին քով դնելուն համար տանը մեջ իր հոր և